Աստիճանների դեկորներ՝ սեփական ձեռքերով

աստիճաններ 1
Սովորաբար սանդուղքի դեկոր ասելով հասկանում ենք գեղեցիկ ու յուրօրինակ դիզայնով ճաղաշարերը, բայց կան նաև այլ հետաքրքիր լուծումներ, որոնց մասին կխոսենք այս հոդվածում։

Ամենապարզ տարբերակներից մեկն աստիճանները ներկելն է մեկ գույնով կամ տարբեր գույներով։ Բացի ներկից, աստիճանները կարելի է հարդարել պաստառներով։

աստիճաններ 2
Արտասովոր ու օրիգինալ են նաև ձեռքով պատրաստված դեկորներով աստիճանները։ Սակայն հարդարելուց առաջ պետք է հաշվի առնել հարմարավետության հանգամանքը։ Օրինակ՝ չի կարելի աստիճանների համար որպես դեկորներ ընտրել հայելիները, քանի որ բարձրանալիս կամ իջնելիս դրանք կարող են կոտրվել։
Եթե սիրում եք փորձարարություններ անել, ապա գործի դրեք երևակայությունը։ Օրինակ՝ աստիճանները կարելի է զարդարել ռոմանտիկ, հումորային, մոտիվացնող տարբեր գրություններով։ Իսկ եթե ունեք նկարելու տաղանդ, ապա աստիճաններից կարելի է ստանալ մի ամբողջ կոմպոզիցիա։

աստիճաններ 3
Աստիճանների դեկորավորման հետաքրքիր տարբերակ է նաև լուսավորումը, որի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Լուսավորությունը ոչ միայն գեղեցկացնում, այլև հարմարավետություն է ստեղծում մթության մեջ տեղաշարժվելու համար։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ