Ընտրում ենք աթոռներ հյուրասենյակի համար

աթոռներ 1

Հյուրասենյակը համարվում է բնակարանի հիմնական օղակը, որտեղ սովորաբար կատարվում են հյուրընկալություններն ու հյուրասիրությունները։ Հյուրասենյակի հարդարումից է կախված հյուրերի տրամադրությունը։ Բոլորը սիրում են հավաքվել տոնական սեղանների շուրջը, ուստի հարմարավետություն ապահովելու համար պետք է կահույքի ու հատկապես աթոռների ճիշտ ընտրություն անել։
Գոյություն ունեն ինչպես դասական կառուցվածքով, այնպես էլ տարատեսակ բազմագործառույթ արտադրանքներ։ Պետք է ընտրել այնպիսի տարբերակներ, որոնք ոճով ու չափերով կհամապատասխանեն հյուրասենյակին։
Ամենատարածված տարբերակը փափուկ թիկնակով աթոռներն են, որոնք ունեն չոր հիմք, իսկ նստատեղերի պաստառների համար գործածվում են տարբեր լցանյութեր։
Փափուկ են համարվում այն աթոռները, որոնց նստատեղերում կան զսպանակներ, իսկ եթե չկան, ապա դրանք կիսափափուկ են։

Փափուկ աթոռները լինում են՝
Դասական, որոնք ծալովի չեն և բոլոր մասերը միմյանց ամրացված են մեխերով։
Ծալովի, որոնք ունեն թեթև ծալովի կմախք
Աթոռները լինում են արմնկակալներով և առանց դրանց։ Կարող են ունենալ գահի կամ կիսաբազկաթոռի տեսք։ Աթոռները տարբերվում են պաստառներով ու համապատասխանեցվում են սենյակի ոճին։
Շատ հարմար են արմնկակալներով աթոռները, որոնք լրացնում են ինտերիերը։ Եթե մտածում եք հյուրերի հարմարավետության մասին, ապա ընտրեք նրբաճաշակ աթոռներ։
աթոռներ 2
Աթոռները բաղկացած են լինում երեք մասից՝ նստատեղ, թիկնակ, ոտքեր։ Դրանց պատրաստման համար օգտագործվում են տարբեր նյութեր՝
Փայտ- սա ամենահարմար տարբերակն է հիմքի համար։ Օգտագործվում են փայտի տարբեր տեսակներ՝ հաճարի, կաղնու փայտ և այլն։
Մետաղ- Այս նյութից պատրաստված ոտքերն ու թիկնակը ամուր են ու երկար են ծառայում։

Պլաստիկ- Սս լայնորեն կիրառվում է ցանկացած գույնի աթոռներ ստանալու համար։

Պաստառների համար ևս օգտագործվում են բազմատեսակ գործվածքներ՝ գոբելեն, ժակարդ, մետաքս, վելյուր, կաշի և այլն։

Չափերը

Հյուրասենյակում կարելի է օգտագործել տարբեր չափերի աթոռներ։ Ճիշտ օգտագործման գլխավոր պայմանը սենյակի չափերը հաշվի առնելն է։

Գույնը

աթոռներ 4
Կախված նրանից, թե ինչ նյութից է պատրաստվում կահույքը, գունային երանգը կարող է փոխվել։ Օրինակ, եթե աթոռը փայտից է, ապա կարող է լինել բաց մարմնագույնից մինչև մուգ շագանակագույն։ Գունային ամենալայն ընտրության հնարավորթւոյւնը տալիս են պլաստիկե աթոռները։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ