Ավանգարդիստական ոճն ինտերիերում

ավանգարդ

Ի տարբերություն դիզայնի այլ ոճերի՝ ավանգարդիաստական ոճի հիմնական առանձնահատկությունը ակնհայտ հակադրությունն ու արտասովոր պատկերներ ստանալու ցանկությունն է: Ոճն ընդգծվում է ժամանակակից արվեստի որոշ իրերի առկայությամբ` ջահեր, սանդուղքների ճաղաշարեր և այլն:
Ավանգարդն ինտերիերում հասկացությունն արդեն իսկ ենթադրում է բնակարանի ինտերիերի կարծրացած պատկերացումների հեղափոխում: Այս ոճը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, երբ ի հայտ եկավ փորձարարությունը: Այն փորձեց մուտք գործել ամենուրեք՝ սահմանելով իր դերն ու ազդեցությունը:
ավանգարդ

Ժխտելով դասականությունը, որը նախապատվությունը տալիս էր նուրբ երանգներին՝ ավանգարդիստ-դիզայներները առաջնայնություն են տալիս սպիտակին, կարմիրին, սևին ու գունային տարբեր համադրություններին: Ըստ նրանց՝ կանաչ կահույքն ու նարնջագույն տեքստիլը համարվում են գերազանց համադրություն:
Ավանգարդիստները կատարեցին նաև ձևային փոփոխություններ: Այն, ինչ նախկինում քառակուսի էր դարձրեցին շրջանաձև և հակառակը: Արտահայտիչ ուրվագծերը, կորագծերը հատկապես իրենց վառ արտահայտությունն ունեցան պատերի վրա:
Ինտերիերը կենդանություն ստացավ շնորհիվ առարկաների ու պատկերների համաչափության:

Նյութերն ու դեկորներն ավանգարդիստական ոճում
ավանգարդ

Ավանգարդիստական ոճը գնահատում է առարկաների ու նյութերի ամբողջականությունը, տան տարբեր հատվածների ու պատերի ձևավորումը: Կիրառվում են այնպիսի նորաձև նյութեր, ինչպիսիք են դեկորատիվ սվաղները, ֆակտուրային լաքերը:
Կախովի առաստաղները ստեղծում են հավասարակշռություն ցանկացած գունային հագեցվածություն ունեցող պատերի դեպքում: Կահույքը կարող է լինել տարբեր ձևերի, բայց արտասովոր կառուցվածքներով: Այն կարող է տեղադրվել ոչ թե պատերի տակ, այլ սենյակի կենտրոնում և այլն:
Սրանք ավանգարդիստական ոճի հիմնական ու ընդգծված առանձնահատկություններն են: Այս ոճը շատերը չէ, որ նախընտրում ու կիրառում են: Եթե չեք սիրում վառ գույներ, ժամանակակից ֆակտուրաներ, ապա այս ոճը ձեզ համար չէ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ