Ավտոտնակ – բնակարան
Երևի քչերն են մտածել ավտոտնակը՝ բնակարանի վերափոխելու մասին: Բայց, եթե ամեն ինչ խելամիտ մտածվի, ապա հնարավոր է այդպես բնակարանային խնդիրը լուծել:
Այսօր interier.am-ը կցուցադրի 115 քառակուսի մետր տարածքով ավտոտնակը բնակարանի վերափոխելու օրինակ:
Տարածքը մի քանի ֆունկցիոնալ հատվածների է բաժանված՝ խոհանոց, գրադարանով հյուրասենյակ և մանկական սենյակ:
Խոհանոցն ու հյուրասենյակը տեղակայված են ավտոտնակի լուսավոր մասում, որոնք մեծ պատուհաններով դեպի դուրս են նայում, իսկ ննջասենյակն ու մանկական սենյակը՝ աղմկոտ փողոցի հակառակ կողմում են:
Այստեղ, դիզայներները պահպանել են բետոնե հատակը, խողովակները, պատուհանների և դռների մետաղական շրջանակները: Այստեղ կարող եք տեսնել երկար մարմարյա սեղաներեսով խոհանոցային կահույք:
Տվյալ նախագիծը իրականացված է սահմանափակ բյուջեի շրջանակներում, իսկ դիզայնն այնպես է արված, որ ուշադրության կենտրոնում խոհանոցը լինի 🙂