Աղջիկ և տղա երեխաների համատեղ ննջասենյակի դիզայն

աղջիկ-տղա-ննջասենյակ-1024x981

Փոքր տարածքով բնակարաններում բոլոր երեխաների համար առանձին սենյակ հատկացնելու հնարավորություն չի լինում։ Հաճախ ծնողները ստիպված են լինում երեխաներին տեղավորել նույն տարածքում։ Եթե ընտանիքում երկու տղա կամ երկու աղջիկ կան, ապա այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

Իսկ ի՞նչ ննջասենյակի դիզայն ընտրել ու ինչպե՞ս տարածքը ճիշտ բաժանել, եթե ընտանիքում հակառակ սեռի երեխաներ են։ Այս հարցին դժվարանում են պատասխանել նույնիսկ պրոֆեսիոնալ դիզայներները։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ:

Ննջասենյակի դիզայն. հոգեբանական նյուանսները

Հոգեբանները վստահ են, որ աղջկա և տղայի մանկական սենյակը պետք է բաղկացած լինի 2 անհատական զոնաներից։ Պետք է այնպես նախագծել, որ յուրաքանչյուր երեխան անձնական տարածք ունենա և, ընդ որում, ընդհանուր համագործակցության տեղ էլ պետք է մնա։ Մասնագետները կարծում են, որ միայն այդպես ընտանիքում ներդաշնակություն կլինի։

աղջիկ-տղա-ննջասենյակ

Տարածքը պետք է ձևավորել հիմնվելով այն երեխայի կարծիքի վրա, ով ավելի դոմինանտ է։ Բայց իհարկե, պետք է մյուս երեխայի համար էլ անձնական տարածք պատրաստել, որտեղ ինքն իրեն ապահով կզգա։

Գրագետ զոնավորում անելու օրենքներն ու նախագծման  հնարավոր տարբերակները:
Որպեսզի հակառակ սեռի երեխաների կյանքը հնարավորինս հարմարավետ լինի, անհրաժեշտ է 4 զոնա.

  • քնելու տարածք
  • անձնական իրերը պահելու տարածք
  • ընդհանուր աշխատանքային տարածք
  • Ընդհանուր խաղային տարածք

Եթե ընտանիքում չնչին տարիքային տարբերությամբ երեխաներ են և նրանց համար հատկացված է ամենամեծ սենյակը,  ապա պատուհանի մոտ բավականին ազատ տարածություն կա, որը նպատակահարմար է դարձնել ընդհանուր աշխատանքային տարածք: Իսկ եթե պատուհանի մոտ տարածքը փոքր է և հնարավոր է միայն մեկ հոգու համար աշխատանքային տարածք նախագծել, այդ դեպքում եթե տարիքային տարբերությունը փոքր է, ապա այդ տարածքը տալիս են «լիդերին», իսկ եթե երեխաների միջև տարիքային տարբերությունը մեծ է, ապա տարածքը պետք է տալ փոքրին, ելնելով այն բանից, որ փոքրը շուտ է քնում (որպեսզի մեծը չխանգարի)։

Տարբեր սեռի երեխաների ննջասենյակներում հիմնականում տեսողական բաժանումներ են արված, օրինակ, գրապահարանի, բարձր մահճասեղանի կամ հեշտ տեղափոխվող շիրմայի միջոցով։ Մասնագետները խորհուրդ են տալիս այդպիսի սահման անցկացնել ամենաերկար կողային պատին ուղղահայաց:

աղջիկ-տղա-ննջասենյակ-2

Այդ զոնավորումը հարմար է ձգված երկար սենյակների համար: Քառակուսի տարածքում ակտուալ է զուգահեռ զոնավորումը։ Այդ պարագայում մահճակալները կտեղակայվեն հակառակ պատերի երկայնքով, իսկ գրասեղանը կլինի մահճակալների արանքում՝ պատուհանի մոտ։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են երկհարկանի կոնստրունկցիաներ կառուցել։

5

Հոգեբանները և դիզայներները համակարծիք են այն բանում, որ երկհարկանի մահճակալներն անձնական տարածքի կազմակերպման օրենքներին չեն հակասում։ Դա փոքր սենյակների զոնավորման լավագույն տարբերակն է։

աղջիկ-տղա-ննջասենյակ-3

Ննջասենյակի դիզայն. կահույքի ընտրությունը

Կահույք ընտրելիս չի կարելի առաջնորդվել սեփական ճաշակով։ Անպայման պետք է հաշվի առնել երեխաների տարիքը։ Ժամանակակից մանկական կահույքը մինչև 4 տարեկան երեխաների համար պետք է թեթև և անվտանգ լինի և չպետք է սահմանափակի երեխաների չորեքթաթ անելու հնարավորությունները։

4 տարեկանից բարձր երեխաների կահույքը պետք է հարմար և պրակտիկ լինի՝ առանց սուր անկյունների: 11 տարեկանում երեխաների մոտ սեփական ճաշակ է ձևավորվում և այն պետք է անպայման հաշվի առնել։ Կահույքը պետք է շատ ծանր չլինի, որպեսզի երեխան ըստ տրամադրության տեղափոխություններ անի սենյակում։

Ինչպես տեսաք, աղջկա և տղայի համատեղ սենյակը տարբեր ձևերով կարելի է զոնավորել, բայց այդուհանդերձ, նրանց միջև վեճերն անպակաս են լինելու` անկախ ամեն ինչից։ Դրա համար էլ շատ կարևոր է երեխաներին սովորեցնել փոխզիջումների գնալ, օգտվել տրամադրված տարածքից` միմյանց հանդեպ հարգանք դրսևորելով։

աղջիկ-տղա-ննջասենյակ-4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ