Աղյուսե պատ ինտերիերում. նախապատրաստում, մշակում և մակերևույթի պաշտպանություն

axyuse-pat-interierum-4

Աղյուսե պատերի հարդարումը բնակելի տարածքում շատ յուրօրինակ լուծում է, և այդպիսի պատը հրաշալի ֆոն է, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ոճի կահույքի համար : Բնակարանում, բավական է մեկ այդպիսի շեշտադրային պատ ունենալ՝ սենյաներից որևիցե մեկում, ըստ ճաշակի: Աղյուսի պատ կանգնեցնելուց հետո հարթեցնելու, սվաղելու կարիք չի առաջանա, միայն թեթև կոսմետիկ գործեր պետք է անել, որոնց մասին մանրամասն կխոսենք:

axyuse-pat-interierum-1

Հին աղյուսաշարվածքի մաքրում և նախապատրաստում

Աղյուսաշարվածքը, հատկապես եթե հին է, մաքրելու կարիք կա, այդ իսկ պատճառով սկզբում պետք է մաքրել հին սվաղն ու կեղտը. վերրեք ջրով և քացախով լուծույթ, կամ ջրով, լվացքի փոշով և 30 գր աղով լուծույթ և լաթով մաքրեք պատերը: Եթե պատերը շատ կեղտոտ են, ապա կարելի է խոզանակով մաքրել, բայց լավ կլինի սկսել որևէ չերևացող անկյունից, եթե ամեն ինչ նորմալ լինի, կարող եք անցնել ամբողջ պատին:

axyuse-pat-interierum-2

Խորհուրդ. Քիմիական մաքրող միջոցներ պետք է օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ առավելագույնս զգույշ:

Ամենայն հավանականությամբ հին աղյուսը հղկելու կարիք կունենա. դա կարելի է հղկող մեքենայով, հատուկ հղկող գլխիկ ունեցող գայլիկոնիչով, կամ հղկաթուղթով: Բարձր խոնավություն ունեցող տարածքներում, օրինակ բաղնիքում կամ խոհանոցում, աղյուսաշարվածքը պետք է լավ նախապատրաստել, որպեսզի մակերևույթին սնկեր և բորբոս չառաջանան:

Հիշեցում. Եթե լուծույթը աղյուսների միջև փշրվում է , պետք է թարմացնել՝ հատկապես լոգասենյակում կամ խոհանոցում:

Լուծույթն ամրապնդելու համար, պետք է աղյուսների միջև եղած կարերը հին լուծույթից մաքրել՝ 2 սմ խորությամբ, այնուհետև խոնավ լաթով մաքրել, որից հետո արանքներում նեղ մածկաթիակով նոր լուծույթ քսել, որպեսզի մակերևույթը առավելագույնս հարթ լինի:

axyuse-pat-interierum-3

Մի քանի օրից, երբ քսահարթումը կչորանա, աղյուսե պատը կարելի է վերջնական ծածկույթով պատել:

Աղյուսաշարվածքի մշակումը

Աղյուսաշարվածքը շատ գեղեցիկ է դիտվում, բայց այն պարբերաբար մշակելու կարիք է լինում, հատկապես լոգասենյակում և խոհանոցում՝ գոգնոցի հատվածում, որտեղ ամենաշատն են կեղտաբծեր և յուղաբծեր գոյանում: Դրանք պետք է մշակել հատուկ լուծույթով՝ իմպրեգնատով: Դա ներթափանցում է ծակոտիների խորքը՝ առանց խցանելու: Իմպրեգնատը թույլ է տալիս, որ նյութը շնչի: Աղյուսը մշակելու համար գոյություն ունեն նաև լաք և մեղրամոմ, սակայն նախընտրելի է իմպրեգնատը, իսկ լաքը՝ հարմար է գնային առումով:

Իմպրեգնատը ծախոտիների խորքը ներթափանցելով, նյութերի հետ ռեակցիայի մեջ է մտնում, ինչի շնորհիվ հերմետիկ էառաջացնում, որը չի թողնում, որպեսզի խոնավությունը, յուղը և այլ կեղտաբծերը ներս թափանցեն, բացի այդ, իմպրեգնատի մեջ եղած նյութերի շնորհիվ, մշակելուց հետո մեխանիկական վնասվածքներ քիչ են լինում, բորբոսից, սնկից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից մակերևույթը պաշտպանվում է:

Ինտերիերիր մեջ աղյուսե պատը ներկում ենք

Աղյուսը գեղեցիկ է նաև ներկած վիճակում: Շատ դիզաներներ ննջասենյակում կամ հյուրասենյակում նախապատվությունը տալիս են բաց գույնի ներկերին, իսկ սկանդինավյան դիզայնի մեջ սպիտակ ներկն են օգտագործում, ինչը փոքր տարածքների համար շատ հարմար է:

Հիշեցում. Աղյուսի ծակոտկեն ֆակտուրան ներկը լավ է ներծծում, այնպես որ եթե դեռ կասկածում եք նրկելու հարցում, համոզվեք, այնուհետև ներկեք, այլապես ներկը ստիպված կլինեք հատուկ լուծույթներով հանել:

axyuse-pat-interierum-6

Եթե ցանկանում եք աղյուսով հանգիստ մթնոլորտ ստեղծել , ապա պատը մի քանի շերտ սպիտակ ներկով պատեք, իսկ եթե ուզում եք հին և մաշված մակերևույթի տպավորություն ստանալ, սպիտակ ներկը ջրով բացեք՝ 3X1 հարաբերակցությամբ: Մեկ անգամ քսեք, թողեք, որ ներկը ներծծվի և կրկին ներկեք:

Խորհուրդ. եթե սպիտակ գույնով պատերը չեք ուզում ներկել, ապա ընտրեք մոխրագույնը, որը ունիվերսալ ֆոն է ցանկացած կահույքի և աքսեսուարների համար:

Եթե աղյուսի սկբնական գույնը փայտի համեմատ բաց է թվում, կարող եք խածատիչով морилкой ծածկել և աղյուսը կմգանա, այդպիսով կարող եք նոր տանը՝ հնության տեսք տալ: Իհարկե, այդ ժամանակ պետք է մի քիչ չարչարվեք և աղյուսները հատ առ հատ վրձնով ներկեք:

axyuse-pat-interierum-5

Աղյուսաշարվածքը ինտերիերում հետաքրքիր լուծում է, որը տարիների ընթացքում իր արդիականությունը չի կորցնում: Իհարկե այսպիսի պատը վերականգնելու և մշակելու կարիք է ունենում, բայց դա անհամեմատելի է հարթեցման, սվաղապատման հետ՝ գումարային և ժամանակային առումներով:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ