Բաց գույնի դռներն ինտերիերում

դռներ 1
Թվում է, թե դռների ընտրությունն ամենահեշտ գործընթացն է, սակայն այնքան էլ այդպես չէ։ Պետք է ուշադրություն դարձնել գույներին, դրանց համադրություններին, հատակի ծածկույթի, պատերի ու կահույքի երանգների հետ համապատասխանությանը։ Այսօր կխոսենք բաց գույնի դռների առանձնահատկությունների ու կիրառությունների մասին։
Կար ժամանակ, երբ դռները ոչնչով չէին տարբերվում միմյանցից․ գերակշռում էին սպիտակ դռները, չկար բազմազանություն ու ընտրության լայն հնարավորություն։ Նոր դռների ի հայտ գալուն պես մարդիկ սկսեցին սպիտակ դռները փոխարինել մուգ դռներով՝ չվախենալով նորությունը փորձարկելուց։

դռներ-22
Այժմ ինտերիերի նորաձևություն են վերադառնում բաց գույնի դռները։ Ըստ դիզայներների՝ դրանք ունեն հետևյալ առավելությունները․

Համակողմանիություն

Ի տարբերություն մուգ դռների՝ բաց գույնի դռները չեն հոգնեցնում, չեզոք են ու չունեն ոճային պարտադրվածություն։

դռներ 3

Սպիտակ գույնը հիանալիորեն ներմուծվում է բնակարանի ինտերիեր։ Կարևոր չէ, թե ինչպիսին է հատակի ծածկը՝ լամինատ, կովրոլին, թե մանրահատակ։

դռներ 4

Բաց գույնի դռները կարելի է կիրառել ցանկացած սենյակում՝ սկսած հյուրասենյակից մինչև նախասրահ։

Նրբություն

Եթե բնակարաններն աչքի չեն ընկնում ընդարձակությամբ, ապա սպիտակ կամ բաց գույնի դռներն այդ դեպքում հիանալի լուծում են։ Դրանք խորհրդանշում են թեթևություն և նրբություն ու բացի այդ, չեն ծանրացնում բնակարանը։

դռներ-23

Պրակտիկություն

Շատերին թվում է, թե բաց գույնի դռներն այնքան էլ պրակտիկ չեն, քանի որ խնամք են պահանջում։ Ճիշտ է, մատնահետքերն ու կեղտը նկատելի են լինում, սակայն փոշին աննկատ է լինում՝ ի տարբերություն մուգ դռների։

 

Բաց գույնի դռներն ու ոճային կիրառությունները

Սկանդինավյան ոճ

Գոյություն ունեն բազմաթիվ ոճային ուղղություններ, որտեղ մուգ գույնի դռներ կիրառելը նպատակահարմար չէ։ Օրինակ՝ սկանդինավյան ոճը նախընտրում է բաց գույների կիրառություններ։ Այս ոճում սպիտակը կարող է լինել գերակշռող ու հիմնական գունային երանգը։ Բացի դրանից, սկանդինավյան ոճով հարդարված բնակարաններն աչքի չեն ընկնում ընդարձակությամբ, ուստի սպիտակն այս դեպքում լավագույն լուծումն է։
Քանի որ սկանդինավյան ոճն աչքի է ընկնում բնականությամբ, հետևաբար դռները պետք է պատրաստված լինեն բնական փայտից և զուրկ լինեն դեկորատիվությունից։

դռներ-24

Մինիմալիզմ

Մինիմալիստական ոճին նույնպես բնորոշ են բաց գույնի դռները և նշանակություն չունի, թե սենյակն ինչ գույնով է հարդարված։ Նույնիսկ սպիտակ գույնի դռները մուգ սենյակներում կիրառելը տեղին կլինի, եթե չմոռանանք ավելացնել սպիտակ շրիշակներ և առաստաղի ֆրիզներ։

դռներ 7
Դասական ոճ

Ցանկացած դասական ոճում՝ լինի բարոկկո, ռոմանտիզմ և այլն, բաց գույնի դռները մշտապես նախընտրելի են։

 

Գունային համադրություններ

Շնորհիվ չեզոք գունային երանգների՝ բաց գույնի դռները կարելի է համադրել ցանկացած գույնի հետ։ Եթե, օրինակ, սենյակն ամբողջությամբ սպիտակ գույնով է հարդարված, ապա պետք չէ այն ծանրաբեռնել մուգ գույնի դռներով։
Բաց գույնի դռները հիանալի համադրություն են կազմում հակադիր գույների հետ։ Դրանք ընդգծում են մանուշակագույնի, սևի, կանաչի ու կապույտի հագեցվածությունը։ Երկնագույնի ու սպիտակի համադրությունները համարվում են միջերկրածովյան դեկորների հիմքը։

դռներ-25

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ