Բաց մոխրագույնն` ինտերիերում

Կան որոշ երանգներ, որոնք ինտերիեր նորաձևությունից երբեք դուրս չեն գալիս: Դրանք այն գույներն են, որոնք հեշտությամբ հարմարվում են ցանկացած ոճի, բավականաչափ չեզոք են և ունակ են հաջող կերպով լրացնել բազմազան գունային համադրությունները: Հենց այդպիսի երանգ է բաց մոխրագույնը:

Առաջին հայացքից պարզ ու հասկանալի գույն լինելով՝ այն կարող է զարմացնել ու հիացնել ամենաքմահաճ մարդուն: Այն կարող է ներկայացված լինել բազում երանգներով: Դիզայներներն առանձնացնում են այդ երանգներից ամենահետաքրքիրները:

Բաց մոխրագույնը, որում հստակ զգացվում է բեժագույնը, հարմար է ցանկացած համադրությունների դեպքում, բայց առավել տպավորիչ է ճեփ-ճերմակ ֆոնին: Այս երանգը բավականին ջերմ է, բայց միևնույն ժամանակ ճիշտ ընտրված լուսավորության դեպքում ունակ է լրացնել սառը երանգների ներկապնակը:

Արծաթագույն-մոխրագույնը բաց մոխրագույնի ևս մի երանգ է, որը երբեմն անփոխարինելի է դառնում: Այս գույնը մաքուր ու թափանցիկ է, չունի դեղնավուն կամ կապտավուն ենթաերանգ ու դրա շնորհիվ իդեալական չեզոք գույն է համարվում:

Բաց մոխրագույնի այս ջերմ երանգն իդելական է այն սենյակների համար, որտեղ արևի լույսի պակաս կա: Այն սենյակն առավել հարմարավետ ու տրամադրող է դարձնում՝ իդեալական ֆոն ծառայելով նաև առավել վառ, հագեցած երանգների համար:

Խորություն ունեցող ու բազմակողմանի ջերմ բաց մոխրագույնը լավ է աշխատում ցանկացած իրավիճակում, այնպես, որ կարող է նաև առանձին, ինքնուրույն օգտագործվել:

Այս բարդ, հազիվ որսալի երանգը սպիտակի, մոխրագույնի ու երկնագույնի խառնուրդն է: Նման բարդ համակցությունը եզակի արդյունք է տալիս. գույնը զարմանալիորեն «լուծվում» է տարածության մեջ՝ ստեղծելով թեթև ու նուրբ ծխաշղարշի էֆեկտ: Այն տարբեր տեսք կարող է ունենալ՝ կախված սենյակի լուսավորությունից. երբեմն շեշտվում է երկնագույն երանգը, երբեմն՝ մոխրագույնը, իսկ երբեմն էլ գրեթե սպիտակ է երևում:

Ամենաներդաշնակ համադրություններից է համարվում սպիտակի ու բաց մոխրագույնի համակցությունը: Ընդսմին՝ շատ դժվար է լինում ընտրել մոխրագույնը, բայց դրան օգնության կհասնեն ներկի մնացորդներն ու նյութերի օրինակները: Այս երկու գույնը համադրելիս հաշվի պետք է առնել սենյակի պայմանները՝ լույսն ու ծավալը:

Պակաս ոճային չեն մոխրագույնի մի քանի երանգից կազմված կոմպոզիցիաները: Որպես հիմք կարելի է վերցնել առավել բաց երանգն ու ավելացնել միջին հագեցածությամբ մոխրագույնի շեշտեր: Սա դասական սխեմա է համարվում ու մեծ մասամբ աշխատում է՝ հրաշալի կերպով լրացնելով ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ոճերը:

Բաց մոխրագույնի ևս մեկ ամենազարմանահրաշ հատկություն՝ այն կարող է արտացոլել մոտակա գույներն ու բացահայտել այդ գույների թաքնված ենթաերանգները: Այսպես՝ կապույտի մոտ մոխրագույնն ի ցույց կդնի թեթև, բայց ակնհայտ երկնագույն ենթաերանգ, իսկ կանաչի մոտ՝ կանաչավուն:

Բաց մոխրագույն երանգն օգնում է ինտերիերի ներկապնակն առավել հավասարակշիռ դարձնել, հատկապես երբ համադրում ենք մի քանի բարդ ու հագեցած գույն:

Այս հարմարավետ ննջարանի ինտերիերում օգտագործված են միաժամանակ ջերմ ու սառը գույներ, որոնք, անշուշտ, պետք է հավասարակշռել: Այստեղ էլ օգնության է հասնում չեզոք, մեղմ, հազիվ տարբերելի բաց մոխրագույնը, որը բավական մեծ ծավալով է օգտագործված: Այն յուրատեսակ կապող օղակ է՝ ինչ-որ անցումային գույն սառը և ջերմ տոների միջև:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ