Բաց խոհանոց․ ավանդույթ թե՞ նորաձևություն

խոհանոց 1

Խոհանոցի հատակագծումը պետք է համապատասխանի մարդու կենսակերպին։ Այժմ նորաձև է բաց խոհանոցն ամերիկյան տարբերակով։ Այս դեպքում խոհանոցը միավորվում է հյուրասենյակին ու բազմոցի գոտուն։ Այդ իսկ պատճառով խոհանոցի կահույքը ոճային առումով պետք է համապատասխանի նաև հյուրասենյակի ինտերիերին։

խոհանոց 2

Ավանդապաշտները սիրում են ունենալ առանձին խոհանոց և հյուրասենյակ։ Առանձնատներում կամ մեծ բնակարաններում մեծ խոհանոց ունենալուց բացի, նրանք նախընտրում են ունենալ առանձին մթերանոց, որտեղ կարելի է պահել մթերքներն ու հազվադեպ օգտագործվող սպասքը։

խոհանոց 3

Եթե ընտանիքը բաղկացած է մեծ թվով անդամներից, ապա նախընտրելի է խոհանոցն առանձնացնել։ Իսկ եթե երիտասարդ ընտանիք է, ամուսնական զույգ, ապա գերադասելի է խոհանոցի ու հյուրասենյակի միավորումը։
Մեծ բնակարաններում լավագույն լուծումը առանձին գոտու ստեղծումն է, որը սենյակները միմյանցից բաժանող դեր է կատարում։ Այն ծառայում է սնունդ պատրաստելու, խոհանոցային սպասքն ու պարագաները պահպանելու համար։

խոհանոց 4

Եթե խոհանոցի տարածությունը կոմպակտ է, ապա կարելի է տեղադրել նաև ոչ մեծ, երկտեղանոց բարի կանգնակ։ Այն ինտերիերին արտահայտչականություն ու հարմարավետություն է հաղորդում։ Ամենակարևորը իրերը պահպանելու համար նախատեսված հատվածն է, որպեսզի հնարավոր լինի ձեռքի տակ ունենալ այն, ինչ անհրաժեշտ է։

խոհանոց 5

Խոհանոցն իր տեսակի մեջ արվեստանոց է, որը պետք է լինի հարմարավետ ու ֆունկցիոնալ, ուստի այս դեպքում պետք է հաշվի առնել ոչ թե խոհանոցի նորաձև լինելու հանգամանքը, այլև սենյակների դիրքը, երկու սենյակներն իրար հետ միավորելու հնարավորությունը։

խոհանոց 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ