Բացովի բազմոցների տեսակները

բազմոցներ 1

Բացովի բազմոցների տեսակները

Տունն առանց բազմոցի պատկերացնելը հնարավոր չէ։ Նրանք ներխուժել են մեր կյանք ու դարձել մեր ամենօրյա հանգստի ամենասիրելի վայրը։ Այս առումով առանձնանում են ծալովի բազմոցները, որոնք նպատակահարմար է կիրառել փոքրիկ բնակարաններում։ Դրանք կարող են ծառայել որպես մահճակալներ, ինչպես նաև հնարավորություն են տալիս տեղավորել իրերը։

Շատ կարևոր է, որ բազմոցը բացի գեղեցիկ լինելուց, լինի նաև որակյալ։

Գրքի մեխանիզմով բազմոցներ
բազմոցներ 2

Այս տեսակի բազմոցները մեզ ծանոթ են դեռևս սովետական ժամանակներից։ Այնս պարզ մեխանիզմով ու մատչելի բազմոցները հարմար է տեղադրել ոչ շատ մեծ բնակարաններում, որտեղ ամեն մի մետրը հաշվարկված է։

Եվրո-գիրք մեխանիզմով բազմոցներ


բազմոցներ 3

Այս մեխանիզմով բազմոցներն այժմ փոփոխության ենթարկվող բազմոցներից ամենատարածվածն են։ Այն ունի մի շարք առավելություններ՝ փոփոխվելու պարզությունը, մեխանիզմի՝ երկար ծառայելու հատկությունը և քնելու համար նախատեսված մեծ ու հարթ մակերեսը։

Ծալովի մահճակալի մեխանիզմ


բազմոցներ 4

Այս բազմոցները առանձնակի տեղ են զբաղեցնում բազմոցների շարքում՝ շնորհիվ իրենց ճկունության ու դիզայնի։
Ծալովի բազմոցի առավելություններն են՝
Մահճակալի կոմպակտ չափերը, որի շնորհիվ այն շատ փոքր տեղ է զբաղեցնում
Մեխանիզմի՝ երկար ծառայելու հատկությունը
Տեղափոխման պարզությունը, բացելու և փակելու անաղմուկ մեխանիզմը
Այս տեսակի բազմոցները շատ նման են սովորական մահճակալներին, սակայն ի տարբերություն վերջինների՝ դրանք ավելի դիմացկուն են ու ապահովում են հանգիստ քուն
Միակ թերությունն իրերը պահպանելու համար նախատեսված արկղի բացակայությունն է։

Դելֆին բազմոցներ


բազմոցներ 5
Այս տեսակի բազմոցները բավականաչափ հայտնի են ու տարածված, ինչպես գրքերը՝ շնորհիվ իրենց մատչելիության։
Այն ունի գեղեցիկ դիզայն և շատ հարմար է քնելու համար, ինչը պայմանավորված է օրթոպեդիկ հիմքով ու չոր մակերեսով։ Միակ թերությունը չափերի մեծությունն է, քանի որ մեծ տեղ է գրավում։

Ակորդեոն բազմոցներ

բազմոցներ 6
Ակորդեոն բազմոցները ևս ամենատարածված տեսակներից են։ Դրանք աչքի են ընկնում իրենց փայտե թիկնակով ու արմնկակալներով և քնելու համար նախատեսված փափուկ ծալովի մակերեսով։ Չնայած նման բազմոցները շատ հեշտ է բացելը, սակայն փակելիս դժվարություններ են առաջանում։ Ակորդեոն բազմոցներն այնքան էլ դիմացկուն չեն և մշտական տեղափոխումներ անելու պատճառով կարող է փչանալ հատակի ծածկույթը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ