Բարոկկո ոճն ինտերիերում

բարոկկո 1Անցյալում այս ոճն ունեցել է բավականին լայն կիրառում, սակայն այսօր շատ քիչ են նման ոճով հարդարված տները։
Բարոկկո ոճը չէր կարող հետք չթողնել համաշխարհային պատմության մեջ և մասամբ նաև ինտերիերի դիզայնում։
Պետք է նշել, սակայն, որ այս ոճի տարրեր պարունակող բնակարանները կարելի է անվանել պսևդո, այսինքն՝ կեղծ բարոկկո, քանի որ իսկական բարոկկո ոճը գերիշխել է 16-17-րդ դարի կառույցներում։

Բարոկկո՝ բացարձակ շքեղություն
բարոկկո 2
Այս ոճը սկիզբ է առել Իտալիայում 16-րդ դարում՝ ժամանակի ընթացքում տարածում գտնելով նաև եվրոպական այլ երկրներում։
Բարոկկոյի հատկանշական գծերից է միտումնավոր կերպով ճոխությունն ընդգծելը։ Օգտագործվում են հիմնականում բնական ու թանկարժեք նյութեր կահույքի ու հատակի ծածկի համար։ Օրինակ՝ քարերի տեսակներ՝ մարմար, օնիքս, մալաքիտ, փայտի տեսակներ՝ կարմիր, սև, վարդագույն և այլն։
Ինտերիերն ու էքստերիերը լրացվել են աստվածների, աստվածուհիների, զորավարների, աստվածաշնչյան կերպարների հուշարձաններով։
Այս ոճով հարդարված բնակարաններում կան մեծ քանակությամբ դեկորատիվ իրեր, երեսպատման տարրեր։
Բարոկկո ոճը նաև ենթադրում է ընդարձակ տարածություն, որը հնարավորություն է տալիս ինտերիեր ներմուծել բազմազան իրեր ու դեկորներ, նաև սյուներ, լայն պատուհաններ և այլն։

Բարոկկո ոճի առանձնահատկությունները ժամանակակից ինտերիերում

բարոկկո 3
Բարոկկոն համարվում է արխաիկ ոճ, ուստի ժամանակակից ինտերիերում այս ոճի կիրառումն անհեթեթություն է թվում։ Սակայն ոճի որոշ գծեր հաջողությամբ գործածվում են առանձնատների ու քաղաքամերձ բնակարանների առանձին սենյակների հարդարման համար։
Բարոկկո ոճի մթնոլորտ ստեղծելու համար կարելի է շեշտը դնել սանդուղքների ճաղաշարերի, ոլորապտույտ աստիճանների վրա։ Ինտերիերը կարելի է լրացնել իոնիական կամ կորնթոսյան որմնասյուներով, ճոխ պաստառներով, նկարի շրջանակներով ու հայելիներով և այլն։
Նախկինում բարոկկո ոճով հարդարված տներում գերակշռել են հայտնի նկարիչների կտավները՝ կրոնական, կենցաղային և այլ թեմաներով։
բարոկկո 4Սրանք բարոկկո ոճի հիմնական ու կարևոր հատկանշական գծերն են, որոնցով այն տարբերվում է մյուս ոճերից։
Չնայած հին լինելուն՝ շատերը նախընտրում են հենց այս ոճն ու փորձում եթե ոչ ամբողսջությամբ, ապա առանձին տարրերի ներմուծմամբ կիրառել այն բնակարանի ինտերիերում։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ