Բաղնիքի դիզայն. սովորում ենք նրբությունները
Չեք կողմնորոշվում, թե ինչ գույն ներկեք բաղնիքի պատերը, ուրեմն աս հոդվածը հենց Ձեզ համար է:
ճիշտ է, սպիտակ ֆոնն ու բաց երանգները տարածքը տեսողական մեծացնում են, սակայն բաղնիքի հարցում ավելի համարձակ լուծումներ են պետք: Այս անգամ կօգնենք Ձեզ ճիշտ կողմնորոշվել լոգասենյակի գույների հարցում: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական 5 պատճառները, թե ինչու չի կարելի լոգասենյակի պատերը բաց գույներով ներկել:
Բաղնիքի դիզայն . ինչու չի կարելի բաղնիքը բաց գույնով ներկել
Ստերիլություն
Բաց գույնը լոգասենյակը տեսողական ընդլայնում է, մաքրության և թարմության զգացողություն է փոխանցում, բայց շատերի մոտ բաց գույների համադրությունը հիվանդասենյակի տպավորություն է թողնում, իսկ այդ պարագայում հարմարավետության մասին խոսելն ավելորդ է:
Ոչ պրակտիկություն
Բաց գույնի լոգասենյակները ստիպում են, որ հաճախակի մաքրություն անեք, քանի որ անգամ ոչ մեծ կեղտաբծերն ուշադրություն են գրավում, ի տարբերություն մուգ գույների:
Հոգեբանական անհամապատասխանություն
Էմոցիոնալ և էքսպրեսիվ մարդկանց մոտ բաց գույները հաճախ անհարմարության զգացողություն են առաջացնում: Անգամ սիրելի աշխատանքը, չեզոք երանգներով գրասենյակներում, կարող է ձանձրացնել:
Ստեղծագործական ճնշվածություն
Պայծառ խճանկարային հատակները բաց գույների հետ դժվար է գեղեցիկ համադրել: Այդ պարագայում ավելի լավ են դիտվում տաք և խորը նրբերանգները: Այսպիսի ինտերիերը հարմար է մրսկան և տաք վաննաներ սիրող մարդկանց համար:
Դաժան իրականություն
Սանտեխնիկան հիմնականում սպիտակ գույնի մեջ է լինում: Կոնտրաստային գույներով սանտեխնիկա այժմ դժվար է գտնել, իսկ գնային առումով դրանք սպիտակ լոգարաններից ու զուգարանակոնքերից թանկ են: Այդ պարագայում, սպիտակ սատեխնիկան, անկասկած, պետք է մուգ և ակտիվ սալիկների ֆոնով հակադրել, որպեսզի հետաքրքիր համադրություն ստացվի: