Տեղադրում ենք բազմամակարդակ ձգվող առաստաղներ

 

bazmamakardak-kaxovi-arastaghner-5

Ժամանակակից շինանյութերը հնարավորություն են տալիս բառացիորեն 1 օրում վերանորոգել առաստաղը:

Այդպիսի մեթոդներից է բազմամակարդակ ձգվող առաստաղը:  Ձգվող առաստաղը ՊՎՔ (ПВХ) թաղանթ է, որը ձգվում է պրոֆիլների հիմնակմախքի վրա: Դրա տեղադրումից հետո մակերևույթը դառնում է հարթ, ողորկ և առանց կցակարերի: Լայն սենյակների դեպքում թաղանթը զոդում են, և միացման հատվածները գրեթե անտեսանելի են դառնում: Երկմակարդակ ձգվող առաստաղների բազմազանությունը թույլ է տալիս դրանք օգտագործել ցանկացած ձևավորման մեջ` դասականից մինչ հայ-թեք:

բազմամակարդակ-ձգվող-առաստաղներ-1

Տեղադրման աշխատանքների առանձնահատկությունները

Բազմամակարդակ կառուցվածքներ ստանալու ամենահարմար տարբերակը հենց ձգվող առաստաղներն են: Ի տարբերություն գիպսաստվարաթղթի, ձգվող առաստաղները հիմնական առաստաղի բարձրությունը գրեթե չեն պակասեցնում, այնպես որ կարելի է ազատորեն համադրել տարբեր կազմություն և մակարդակ ունեցող հարթություններ: Սովորաբար առաստաղի երկրորդ մակարդակի վրա տեղադրվում են լուսամփոփները, նախշերը, նկարները կամ օպտիկամանրաթելերից աստղազարդ երկինք:

Գոյություն ունի ձգվող առաստաղների ամրացման երկու տարբերակ.

Հարպունային համակարգ: Այս մեթոդն առավել տարածված է տեղադրման պարզության և հատուկ հմտություններ չպահանջելու շնորհիվ: Հարպունների ամրացումն իրականացվում է  պատրաստման ժամանակ, այդ պատճառով կարևոր է սենյակի ճիշտ չափագրումը: Մասնագետները խորհուրդ են տալիս ձգվող առաստաղի թաղանթը պատվիրել սենյակի մակերեսից 7%-ով փոքր չափերով: Մենք կպատմենք տեղադրման հենց այս մեթոդի մասին:

Սեպային համակարգ: Այս մեթոդը տեխնոլոգիապես ավելի բարդ է և ավելի մեծ փորձառություն է պահանջում, բայց հարպունի բացակայությունն առավելություն է տալիս և մեթոդն ավելի ունիվերսալ է դարձնում: Բացի այդ անհրաժեշտ չէ պահպանել ձգվող թաղանթի հստակ չափերը. այն կարելի է բազմակի անգամներ ձգել, կարգավորել ձգվածությունը, կտրել ավելորդ մասերը:

Սենյակի պարագծով տեղակայվող ալյումինե կամ պլաստիկե պրոֆիլ: Դրա միջոցով ձգվող առաստաղը ամրացվում է առաստաղին կամ պատին: Վաճառքում եղած պրոֆիլների երկարությունը սովորաբար 2,5 մետր է: Այն լինում է մի քանի տեսակի` առաստաղային, պատի և միավորող: Սովորաբար տեղադրման համար օգտագործվում են պատի պրոֆիլներ: Եթե պայմանները թույլ չեն տալիս, այդ դեպքում օգտագործվում են առառաստաղայինները:

Որպեսզի առաստաղը կախ չընկնի, 60 մ2 և ավելի մակերես ունեցող տարածքներում այն բաժանում են մի քանի մասի և հատվածաբար իրար միացնում:

բազմամակարդակ-ձգվող-առաստաղներ-2

բազմամակարդակ-ձգվող-առաստաղներ-3

Որպես կանոն, ձգվող բազմամակարդակ առաստաղները տեղադրվում են վերանորոգման աշխատանքների ավարտին, երբ տարածքն արդեն փոշոտ չէ: Նախքան տեղադրումը սկսելը, պետք է անցկացնել բոլոր էլեկտրալարերը և հասցնել անհրաժեշտ հատվածներ` կախելով խցաբութակներից (дюбель):

Խուսափեք օգտագործել այնպիսի լամպեր և էլեկտրասարքեր,  որոնք տաքանում են, քանի որ դա կարող է հանգեցնել առաստաղի կախ ընկնելուն: Շիկացման և լյումինեսցենտային լամպերի թույլատրելի հզորությունը 60 Վտ է, 12 վոլտանոց հալոգենային լամպերինը` 35 Վտ, 220 վոլտինը` 20 Վտ: 12 վոլտանոց ներկառուցվող լուսատուների համար պետք է օգտագործել հատուկ տրանֆորմատորներ: Եթե հիմնական առաստաղը վատ վիճակում է, պետք է բացառել դրանից սվաղի թափվելը: Մաքրեք և հիմնապատեք հին սվաղը:

Հիմնակմախքի տեղադրումը

Երկրորդ մակարդակի համար կարելի է օգտագործել գիպսաստվարաթղթե կոնստրուկցիա` պարագծով տեղադրելով ալյումինե կամ պլաստիկե պրոֆիլը: Եթե որոշել եք երկմակարդակ ձգվող առաստաղը ամբողջությամբ պատրաստել ՊՎՔ (ПВХ) թաղանթից, ապա պետք է նշաձող դնեք, որի վրա ամրացվելու է առաջին մակարդակը երկրորդից բաժանող պրոֆիլը: Որպես նշաձող կարող է հանդես գալ ուղիղ հարթությամբ տեղակայված մետաղական պրոֆիլը կամ փայտե չորսուն:

Սկզբունքորեն այդքան էլ էական չէ, թե հիմնակմախքն ինչ նյութից է պատրաստված: Այն կարող եք պատրաստել Ձեզ հարմար ցանկացած եղանակով: Օրինակ, կլորավուն կոնստրուկցիաների համար օգտագործվում է բարակ նրբատախտակ, որը կորացվում է և ամրացվում առաստաղին: Կարևոր է վերացնել բոլոր անհարթությունները, որպեսզի թաղանթը չպատռենք:

Սենյակի պարագծով՝ խցաբութակների վրա, ամրացրեք ձգվող առաստաղի պրոֆիլը: Այն պետք է անշեղ հորիզոնական դիրք ունենա, դրա համար անպայման հարթաչափ օգտագործեք: Ի տարբերություն գիպսաստվարաթղթե առաստաղի, ձգվող առաստաղի ելունդը կարող է մի քանի սանտիմետր կազմել: Այդուհանդերձ, հաշվի առեք լուսավորության սարքերի տեղադրման համար անհրաժեշտ տարածությունը:

 

Միաժամանակ ամրացրեք երկրորդ մակարդակի պրոֆիլը: Առաստաղի խզվածքը ուղիղ անկյամբ ստանալու համար առաջինի տակ հորիզոնական չորսու դրեք:

Որպեսզի թաղանթը փայտե եզրի վրա չպատռվի, չորսուի անկյան վրա հարթ պլաստիկե անկյունակ ամրացրեք: Ներկառուցվող լուսատուների համար ինքնուրույն երկու կախոցներ ամրացրեք: Թեև դրանց գեղագիտական տեսքն այնքան էլ լավը չէ, սակայն այդպես բարձրությունը կարգավորելն ավելի հեշտ է: Նույն կերպ ամրացրեք ջահի ամրակները` այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:

բազմամակարդակ-ձգվող-առաստաղներ-8

Հարպունային տեխնոլոգիայով ձգվող առաստաղի ամրակումը

Եթե որոշել եք ձգվող առաստաղ պատրաստել, ապա անհրաժեշտ է գտնել գազային <<թնդանոթ>> սենյակում օդի ջերմաստիճանը բարձրացնելու համար: Հաշվի առնելով դրա բավականին բարձր գինը` ավելի նպատակահարմար կլինի այն ոչ թե գնել, այլ վարձակալել:

Գազային տաքացուցիչով սենյակի օդը տաքացրեք մինչև +50-75 աստիճան: Պրոֆիլի ակոսների մեջ տեղադրեք տաքությունից փափկած թաղանթը, որը սառչելուց հետո ավելի կձգվի: Ամենադժվարը վերջին անկյունն ամրացնելն է: Եթե մակերեսին ծալքեր են առաջացել՝ տաքացրեք և դրանք կվերանան:

Թաղանթի հարպունը պրոֆիլում տեղավորելու համար հատուկ թիակ է օգտագործվում: Այդ աշխատանքի ընթացքում զգույշ եղեք, որպեսզի չվնասեք բարակ թաղանթը: Ակոսները թաքցնելու համար դրանք փակեք ճկուն պլաստիկե ճեղքակալներով: Այն ամրացվում է հիմնակմախքի պրոֆիլի ներքին ատամին, որը մոտ է պատին: Իր կառուցվածքի շնորհիվ այն կօգնի թաքցնել պատի մանր անհարթությունները:

Երբ սենյակում օդը սառչի, կտրեք լուսատուների համար անցքերը: Դրա համար սեղմելու միջոցով նախ գտեք ամրակները և այդ հատվածներում սոսնձեք ջերմամեկուսիչ օղակը: Դանակի օգնությամբ օղակի ներքին շառավղով անցք բացեք: Նախապես պատրաստված ամրակներին տեղադրեք լամպերը:

Ահա և տեղադրման ամբողջ տեխնոլոգիան: 11 քառակուսի մետրանոց սենյակում երկմակարդակ ձգվող առաստաղներ տեղադրելու համար երկու վարպետների աշխատելու դեպքում պահանջվում է մոտավորապես  6 ժամ:

Ինչպես նկատեցիք, երկմակարդակ ձգվող առաստաղ հավաքելու համար կարևոր է ջերմային <<թնդանոթի>> առկայությունը: Իսկ աշխատանքներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են առաջին հայացքից: Այդուհանդերձ, շատ ընկերություններ իրենց առաջարկած գներում ներառում են նաև չափագրման և տեղադրման աշխատանքները:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ