Բազմոց ընտրելու մի քանի կարևոր կանոն
Ինչպե՞ս հասկանալ, որ ճիշտ ընտրություն եք կատարել: Ո՞րն է ավելի լավ՝ մետաղը թե՞ փայտը, կաշվե թե՞ գործվածքից աստառները. պարզեք Interier.am-ի հետ:
Բազմաֆունկցիոնալություն
Լավ բազմոցը չի սահմանափակվում միայն մեկ ֆունկցիայով: Այն հանգստի վայր լինելուց բացի, պետք է նաև ճկուն լինի՝ հեշտությամբ վերածվի մահճակալի: Պետք է ուշադրություն դարձնել բարձերի առկայությանը: Բազմաֆունկցիոնալությունը ապահովում է բազմոցի հարմարավետությունը:
Հարմարավետություն
Լավ բազմոցի ամենակարևոր հատկանիշը հարմարավետությունն է: Այն չպետք է լինի շատ չոր կամ շատ փափուկ՝ չնայած սա անհատական է և կախված է յուրաքանչյուր գնորդի ցանկությունից:
Թեթևություն
Եթե բազմոցը տեղափոխելու համար ձեզնից մեծ ուժ է պահանջվում, ապա սխալ ընտրություն եք կատարել: Ներքին բարդ կառուցվածքով բազմոցները շատ արագ են հնանում: Բազմոցը պետք է լինի հնարավորինս պարզ կառուցվածքով, որպեսզի հարմար լինի այն շահագործելը:
Որակյալ աստառներ
Կտորե աստառներն ավելի հեշտ ու պրակտիկ են օգտագործման համար, քան կաշվե աստառներով բազմոցները: Պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի կտորը շատ նուրբ չլինի: Հարմարավետ են նաև ճարմանդներով աստառները, որոնք հեշտությամբ կարելի է հանել ու փոխարինել մեկ ուրիշով:
Ամուր հիմք
Գոյություն ունի բազմոցի մի քանի հիմք, որոնցից ամենաամուրն ու երկարակյացը ֆաներան (բնական փայտի սոսնձված շերտեր) և մետաղային հիմքով բազմոցներն են: Իսկ պղնձե հիմքով բազմոցները խորհուրդ չեն տրվում:
Ոճային բազմոց
Բազմոցը կատարյալ կլինի, եթե այն ներդաշնակվի կահույքի հետ, համապատասխանի ձևով ու չափով: Շատ կարևոր է նաև գնի ու որակի համապատասխանությունը: