Բետոնե սեղանածածկ․ առանձնահատկությունները

բետոնե սեղանածածկ 1

Շատ հաճախ որպես սեղանածածկի նյութ ընտրում ենք բնական կամ արհեստական քարեր, իսկ մնացած նյութերն առավել հազվադեպ ենք կիրառում։ Միգուցե զարմանալի թվա, բայց գոյություն ունեն նաև բետոնե սեղանածածկեր։
Ինտերիերային բետոնն առավել հաճախ օգտագործվում է լոգասենյակներում ու խոհանոցներում՝ որպես սեղանածածկի նյութ։
Interier.am-ի հետ փորձեք պարզել, թե ինչ առանձնահատկություններ ունի բետոնե սեղանածածկը։

 

Ի՞նչ է ինտերիերային բետոնը

Ինտերիերային բետոնը ջրի, ցեմենտի, ավազի, հանքային ու մոտ 2 % օրգանական հավելումների ու այլ լցանյութերի խառնուրդ է։ Ստացվում է, որ ինտերիերային բետոնը արհեստական քարն է առանց խեժային հավելումների, որոնք մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար։

բետոնե սեղանածածկ 2

Բետոնե սեղանածածկ ու լվացարանակոնք

Բոլոր նրանք, ովքեր գործ են ունենում բետոնի հետ, գիտեն, որ այն ծակոտկեն է։ Այս դեպքում հարց է առաջանում արդյոք այս նյութի վրայից հնարավոր է լինում հեռացնել կեղտն ու լաքաները։ Բետոնը սպունգի նման վերցնում է ամեն ինչ, նույնիսկ՝ լաքաները։ Միակ բանը, որից բետոնը «չի վախենում» ջուրն է, որը ներծծվում է մեջն ու անհետանում առանց որևէ հետք թողնելու։
Բետոնե մակերեսից հնարավոր չէ հեռացնել լաքաները։
Մի շտապեք վախենալ ու հրաժարվել բետոնե սեղանածածկից, քանի որ սա վերաբերում էր միայն չպաշտպանված բետոնին։

բետոնե սեղանածածկ 3

Որպեսզի բետոնե սեղանածածկին լաքաներով պատվելու վտանգ չսպառնա, այն պետք է պատել պոլիմերի նուրբ շերտով, որը ծածկում է բոլոր ծակոտիներն ու թույլ չի տալիս, որ կեղտը ներծծվի բետոնի մեջ։

բետոնե սեղանածածկ 4

Բետոնի ամրությունը հնարավոր է համեմատել միայն բնական գրանիտի հետ։ Վնասվածքներ կարող են առաջանալ միայն մուրճով հարվածելու և հատուկ ջանքեր գործադրելու դեպքում։ Չի կարելի նաև խոհանոցային տախտակի փոխարեն դանակով որևէ բան կտրատել բետոնե սեղանածածկի վրա լաքապատ շերտը չփչացնելու համար։

բետոնե սեղանածածկ 5

Բետոնե սեղանածածկի ջերմակայունությունը

Մասնագետները պնդում են, որ լաքապատ բետոնը կարող է դիմանալ մինչև 150 աստիճան ջերմությանը։

բետոնե սեղանածածկ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ