Բնակարանի դիզայն . Ինչպես ստանալ ճիշտ ու հարմարավետ նախասենյակ

bnakaranneri-design-1

Մարդկանց մեծամասնությունը բնակարան վերանորոգելիս միջանցքի դիզայն ամենավերջում է անում: Հաճախ ինտերիերի մեջ հատուկ որևէ բան չեն ավելացնում ու սահմանափակվում են պաստառներով և պահարաններով։ Սակայն նախասենյակն առաջին հերթին հյուրերին դիմավորելու վայրն է, և հենց այդտեղից էլ կարելի է տանտերերի մասին կարծիք կազմել։

Բնակարանը վերանորոգելիս, սովորաբար ընդունված է տնտեսել հենց միջանցքի նորոգման համար օգտագործվող նյութերի վրա, բայց այս մոտեցումը սխալ է, քանի որ դրսից ներս մտնելիս առաջին տեղը, որ կեղտոտվում է՝ միջանցքն է։

Ինչպես ձևավորել նախասենյակը կամ միջանցքը բնակարանի դիզայն կատարելիս, որպեսզի այն գեղեցիկ և յուրահատուկ լինի։ Ներկայացնենք մի քանի տարբերակներ:

Սալահատակի յուրօրինակ դիզայն և գեղեցիկ համադրություններ։

Արտասովոր ձևի, գույնի և լուսավորության գիպսաստվարաթղթե կամ ձգվող առաստաղի դիզայն։ Լուսավորված նիշաների ու դարակների կիրառություն: Այս տարբերակը շատ գեղեցիկ է դիտվում: Հաճախ հետևի պատի փոխարեն կարելի է հայելիներ կիրառել, որպեսզի լուսավորությունը շատ լինի։

Ամենատարբեր նյութերից յուրօրինակ ներդիրներ: Օրինակ, կարող եք օգտագործել դեկորատիվ սվաղից, արհեստական քարից, կերամագրանիտից, փայտից կամ այլ նյութերից պատրաստված ներդիրներ։

Հայելիներով ներդիրներ, որոնք հատկապես հարմար են փոքր բնակարանների համար։ Դրանք տեսողականորեն տարածքը մեծացնում են։

Դեկորատիվ պաննո, յուրահատուկ լուսամփոփներ, նկարներ և լուսանկարներ։ Այս գաղափարները Ձեր ինտերիերը յուրօրինակ կդարձնեն։

Նախասենյակի դիզայնի նախագծում

Դիզայնի հարցում, անկասկած, մեծ նշանակություն ունի բնակարանի նախագիծը։ Նախասենյակի մակերեսը հաճախ փոքր մակերես է ունենում` 4-6 մ²։

Նախևառաջ, պետք է իմանալ, թե որոնք են միջանցքի թերությունները։ Եթե միջանցքը նեղ է, ապա պետք է այնպես անեք, որ տեսողական այն մեծանա: Այս հարցում Ձեզ օգնության կգա կոմպակտ և ֆունկցիոնալ կահույքը։

Փոքր նախասենյակների պատերի հարդարման մեջ օգտագործեք կանաչի, կապույտի բաց երանգներ։

Նեղ տարածքներում պատերի, հատակի և առաստաղի  հարդարման մեջ պետք է անել ուղղորդված գծեր։ Կարող եք նաև երկու կողմերից հայելիներ տեղադրել։

Փոքր տարածքներում չարժե օգտագործել շատ աքսեսուարներ և դեկորի առարկաներ։

Տաք երանգների համար պետք է օգտագործել գրագետ լուսավորումը, ինչն արդյունքը կկրկնապատկի։

Եթե միջանցքը փոքր է, իսկ առաստաղը՝ բարձր, ապա կարելի է հորիզոնական բաժանիչ գիծ անել։ Վերին ու ստորին մասերը պետք է կոնտրաստային գույների մեջ լինեն։

bnakaranneri-design-2

Առաստաղի դիզայն նախասենյակի համար

Վերանորոգումը սկսվում է նախապատրաստական աշխատանքներից։ Նախասենյակի տարածքն ազատվում է, հին հարդարանքները՝ հեռացվում, և սկսվում է պատերի և հատակի  հարթեցումը։ Այդ փուլից  հետո կարող եք անցնել հարդարմանը։ Սովորաբար, առաջին հերթին վերանորոգում են առաստաղը։ Միջանցքի համար կարելի է առաստաղը պարզապես ներկել, բայց կարող եք կիրառել նաև ժամանակակից միջոցներ՝գիպսաստվարաթղթե կամ ձգվող առաստաղներ։ Առավել հարմար են ձգվող առաստաղները, որոնք կարող եք տեղադրել վերանորոգման ցանկացած փուլում։

bnakaranneri-design-3

Պատերի հարդարում

Պատերը հարդարելու շատ տարբերակներ կան: Ներկայացնենք դրանցից առավել տարածված և կիրառական եղանակները:

Պաստառապատում։ Յուրաքանչյուրին հասանելի արագ և գեղեցիկ միջոց վերանորոգման համար։

bnakaranneri-design-4

Պաստառներ նախասենյակում

Պատերի դեկորատիվ սվաղ: Ներկայումս կարող եք գտնել պատերի սվաղման ամենատարբեր եղանակները՝ իրենց նախշերի և պատկերների աննկարագրելի բազմազանությամբ:

bnakaranneri-design-5

Երանգավորված դեկորատիվ սվաղ միջանցքում

Պատերի ներկում: Կարելի է ասել ամենաէժան և արագ տարբերակը նախասենյակի պատերը հարդարելու համար: Սակայն, այս դեպքում պատերի մակերևույթները պետք է լինեն իդեալական հարթ:

Պատի հարդարում քարերով: Սա նախասենյակին  հատուկ գեղեցկացություն է հաղորդում։ Բայց նույնիսկ արհեստական քարը թանկ  է, այդ իսկ պատճառով էլ քարերով հարդարում են դռան փորվածքները, անկյուններն ու հայելիները։

Պատերի հարդարման համար կարելի է կերամագրանիտ, հախճասալ, լամինատ, խցան կամ հեղուկ պաստառ օգտագործել։

bnakaranneri-design-1

Արհեստական քարերով նախասենյակի ձևավորում

Հատակի դիզայն նախասենյակի համար

Նախասենյակի հատակի ծածկույթը պետք է լավ որակյալ լինի, շուտ լվացվող և խոնավադիմացկուն։
Կոմերցիոն կամ կիսակոմերցիոն լինոլեումն ամենատարածված և էժան տարբերակն է:

bnakaranneri-design-8

Լինոլեումը միջանցքում

Հատակի սալիկը կամ կերամագրանիտը հատակի համար ամենադիմացկուն ծածկույթներն են, որոնք շատ երկար կծառայեն, իսկ մաքրելիս հեշտ կմաքրվեն։

Խորհուրդ չի տրվում նախասենյակում պարկետ կամ լամինատ անել, կամ էլ պետք է ընտրել խոնավադիմացկուն տարբերակներ։ Որպես տարբերակ, կարող եք դռան դիմացի հատվածը սալիկապատել, իսկ մնացած մակերեսին լամինատ անել։

bnakaranneri-design-9

Նախասենյակի հատակի դիզայն . Անցում լամինատից սալիկ

Միջանցքում խորհուրդ չի տրվում օգտագործել նաև կովրոլին, բայց մեծ ցանկության դեպքում կարող եք արհեստական կովրոլին վերցնել, որոնք հեշտ են լվացվում։

Նախասենյակի լուսավորությունը բնակարանի դիզայն նախագծելիս

Այժմ անցնենք նախասենյակի լուսավորությանը։ Որպես կանոն նախասենյակում պատուհաններ չեն լինում ու գրեթե միշտ լույսի պակաս է զգացվում։ Պետք է հիշել, որ լուսավորությունը շատ կարևոր է, որպեսզի տարածքը մութ և մռայլ չլինի։

bnakaranneri-design-10

Լուսավորության համար կարող եք օգտագործել լուսադիոդային ժապավեններ, ներկառուցված և ուղղորդող լուսամփոփներ, բրա, լամպեր և այլն։

Լուսավորության միջոցով տարածքը փոփոխելու համար օգտագործում են տարբեր հնարքներ.

Տարածքը տեսողական ընդարձակելու համար ցրված կամ անդրադարձնող լույս են օգտագործում։ Ցածր առաստաղով բնակարանների համար լավ տարբերակ է օգտագործել պատին ամրացված, դեպի վեր ուղղորդված լամպերը։ Նեղ միջանցքներում խորհուրդ է տրվում  լուսավորությունն ուղղել մի կողմի վրա  կամ դեպի միջանցքի վերջնամասը։

Բացի այդ պետք է հիշել, որ լամպերի, բրայի դիզայնը և լուսավորությունից ստացած ընդհանուր տպավորությունը պետք է ինտերիերի մնացած տարրերի հետ համահունչ լինի։

bnakaranneri-design-11

Կահույքի ընտրությունը նախասենյակում

Նախասենյակում կարևոր դետալ է նաև կահույքը։ Նախասենյակում հաճախ լինում են կախիչներով պահարաններ կամ էլ ապակյա դռներով ներկառուցված պահարաններ:

Ավելի լավ է կահույքը նեղ լինի (40 սմ-ից ոչ ավել), բայց տարողունակ։ Պետք է այնպես անել, որ վերարկուների և կոշիկների համար բավականաչափ տեղ լինի. լավ կլինի կիրառել կոշիկները հագնելու համար նստարաններ, ինչպես նաև զանազան մանրուքների համար նախատեսված դարակներ։

bnakaranneri-design-12

Հաճախ դռների անհարմար դասավորվածության պատճառով միջանցքի համար կահույքի ընտրությունը դժվարանում է։ Անկյունակներն ու պահարան-կուպեները թանկ են, սակայն դրանք շատ հարմար են, որովհետև ձգվում են մինչև առաստաղ և տարողունակ են։ Շարժական դռները շատ հարմար են, քանի որ հավելյալ տեղ չեն զբաղեցնում։

bnakaranneri-design-13

Միջանցքի և նախասենյակի դիզայնը վերանորոգման կարևոր տարրերից է և անխայման պետք է հաշվի առնել, երբ նախագծում եք բնակարանի դիզայն ։ Պետք է օգտագործել որակյալ և դիմացկուն նյութեր, իսկ գաղափարներն իրականացնելուց առաջ անպայման թղթի վրա դիզայն-նախագիծ գծել։ Վերջինիս շնորհիվ Դուք չեք հիասթափվի, իսկ հարդարումը երկար տարիներ կծառայի Ձեզ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ