Բնակարանի ձայնամեկուսացում մեր ձեռքերով

Աղմկոտ հարևաններ ունենալու խնդիրը բազմաբնակարան շենքերի շատ բնակիչներին է հուզում։ Հատկապես եթե Ձեր շենքը պանելային է ու բարակ պատերով: Այսօր կներկայացնենք՝ ինչպես պատերի, հատակի և առաստաղի ձայնամեկուսացում անել մեր ձեռքերով։

Բնակարանի ձայնամեկուսացում մեր ձեռքերով. աղմուկի պատճառների որոնում

Նախքան որևէ բան անելը, պետք է կողմնորոշվեք՝ ինչու եք ձայնամեկուսացնում բնակարանը, և  որոնք են աղմուկի աղբյուրներն ու պատճառները։ Օրինակ, եթե Ձեզ անհանգստացնում է ներքևի հարևանի բնակարանից եկող աղմուկն, ապա հատակի ձայնամեկուսացմամբ այդ հարցը կարող եք լուծել։ Իսկ եթե որոշել եք տնային կինոթատրոն տեղադրել, այդ մասին կներկայացնենք ավելի հանգամանորեն։ Սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած ձայնամեկուսացման նյութ, որքան էլ լավը լինի, աղմուկից չի փրկի։

Պատերի ձայնամեկուսացում

Առաջին հերթին պետք է ուշադիր զննեք պատերը՝ ճաքեր, անցքեր և այլ բաց տեղեր, որոնք նպաստում են ձայնի ներթափանցմանը։ Որպեսզի այդ խնդիրին լուծում տաք, պետք է ուղղորդող ձողերով գիպսե սվաղ անեք: Եթե այդ մեթոդը չի օգնում, ապա պետք է Ձեր իսկ ձեռքերով մեկուսացնող նյութերով լի գիպսաստվարաթղթով երեսապատված հիմնակմախք տեղադրեք պատի մեջ:

Սակայն, այստեղ մի քանի կարևոր նրբություններ կան.

Օրինակ, հիմնակմախքը չպետք է կոշտ ամրակներով ամրացնել աղմկոտ պատին: Այս պարագայում չի կարելի սովորական կախոցներ օգտագործել: Պրոֆիլները պետք է ռետինե մեկուսիչների օգնությամբ ամրացնել հատակին կամ առաստաղին։

Չի կարելի նաև գիպսաստվարաթղթի շերտերը պատերին շատ կիպ կպցնել։ Պետք թողնել 4-5մմ տարածք է, որը հետո հերմետիկ սիլիկոնով պետք է լցնել։

Բնակարանի պատերի ձայնամեկուսացման համար անհրաժեշտ նյութեր

Մյուս կարևոր նրբությունն այն է, թե հիմնակմախքի մեջ ի՞նչ մեկուսացնող նյութեր պետք է օգտագործել։ Ամենահարմար տարբերակը հանքային բամբակն է, որը լավ ձայնամեկուսիչ է ու ալլերգիա էլ չի առաջացնում։

Արտադրողների պնդմամբ, հանքային բամբակով մեկ տակ երեսապատված 50մմ -անոց գիպսաստվարաթղթե միջնապատերն ու պրոֆիլները ապահովում են մինչև 45 դեցիբայթ ձայնամեկուսացում, իսկ աղյուսե պատի աղյուսը (20 սմ) մինչև 53 դեցիբայթ է պահում։

Առավելագույն արդյունք ստանալու համար, պետք է բոլոր անցքերը բամբակով լցնենք, որպեսզի ոչ մի  ազատ տարածություն չմնա։ Կարող եք նաև պրոֆիլների խոռոչները բամբակով կամ մոնտաժային փրփուրով լցնել, որպեսզի զրնգունությունը պակասեցնեք։

Հիմնակմախքը պատվում է վերևից մեկ կամ մի քանի շերտ գիպսաստվարաթղթով՝ միացման կետերի տեղաշարժմամբ։ Ի դեպ գիսաթելքավոր շերտերն ավելի արդյունավետ են, որոնք ջերմամեկուսիչ հատկության շնորհիվ կտնտեսեն Ձեր գումարը։

Սենդվիչ պանելների ձայնամեկուսացման համակարգը (ЗИПС) ձայնամեկուսացման ևս մեկ լավ միջոց է, որը նման է սենդվիչների՝ բաղկացած սոսնձված գիպսաստվարաթղթով հանքասալից։ Դրանք պատին ամրանում են հետևյալ կերպ. պատի պարագծով մեկ ապակեկտավե ժապավեն է դրվում, իսկ միացման հատվածները պատվում են հերմետիկով։

Կան նաև պաստառների տակ ձայնամեկուսացման տարբերակներ. համակարգն ամրացվում է պատին, իսկ չորանալուց հետո պաստառապատում են։ Այն ընդամենը 21 դեցիբայթ է ձայնամեկուսացնում, ունի 5 մմ հաստություն և վաճառվում է գալարափաթեթով։

Խորհուրդ։ Եթե որոշել եք հանքային բամբակն ամրացնել ճակատային հատվածում, ապա անպայման պետք է այն ծածկել գոլորշամեկուսիչ թաղանթով, որպեսզի տաքացուցիչի շերտը լավ ծածկվի և խոնավությունը դուրս հանի։ Շատերը պենոպլաստը որպես ձայնամեկուսիչ են օգտագործում, սակայն այն բոլորովին էլ ձայնամեկուսիչ չէ, այն շատ լավ տաքացուցիչ է և վերջ։

Բնակարանի առաստաղի ձայնամեկուսացումը

Ինչպես պատերի դեպքում, այստեղ ևս հիմնակմախքի համար չի կարելի կախոցների վրա բետոնին կոշտ ամրակում օգտագործել։ Գոյություն ունեն պրոֆիլներն ամրացնելու մի քանի տարբերակներ. օգտագործել թանկ թրթռամեկուսիչ կախոցներ կամ լողացող ամրակում կիրառել։

Ինչպե՞ս ամրացնել գիպսաստվարաթղթե կախովի առաստաղը լողացող մեթոդով

Այս պարագայում ամրացվում են 7-10 սմ-անոց դարակներով լայն անկյունակներ են ամրացվում, որոնց վրա 100×100 չափի չորսու է դրվում` 120 սմ քայլով։ Անկյունակի և չորսուի միջև անպայման պետք է դնել ապակեթելքից կամ ռետինից շերտ։ Հաջորդիվ կարող եք հիմնակմախքը չորսուներին ուղղահայաց ամրացնել `40 սմ քայլով։ Քանի որ չորսուները խոնավությունից փոփոխվելու են չափերը, ապա պետք է պրոֆիլներն այնպես ամրացնել, որ կարողանան կարգավորվել։Դա կարելի է անել հետևյալ կերպ.

Չորսուի յուրաքանչյուր ամրակման համար վերցնում եք երկու կարգավորվող առաստաղային կախոց և 1 հատ կախոցի լար։ Լարը «П» տառի տեսք է ընդունում` վերևից ճկելով չորսուն և դրվում է կարգավորվող կախոցի մեջ (յուրաքանչյուր ծայրն իր կախոցի մեջ)։ Սա թույլ է տալիս ստանալ կարգավորվող և շատ հուսալի գիպսաստվարաթղթե լողացող առաստաղ։

Այնուհետև առաստաղի ձայնամեկուսիչ նյութերը կիպ դրվում են հիմնակմախքի մեջ, ինչպես պատերի դեպքում էր (նույն նյութերով)։

Երկմակարդակ առաստաղի դեպքում կարող եք չորսուի լայնությունն ավելացնել մինչև 120×120 սմ, կամ էլ հաշվել Ռոմանովի հաշվիչի օգնությամբ։ Այս կոնստրուկցիան առաստաղի բարձրությունը կցածրացնի 17-19 սմ-ով:

Գիպսաստվարաթղթի հետ ամեն ինչ պարզ է: Այժմ պարզենք՝ ինչպե՞ս է արվում ձգվող առաստաղի ձայնամեկուսացումը։

Պարզապես պետք է հանքային բամբակի սալիկներն ամրացնել հովանոցաձև խցաբութակի վրա և ձգվող առաստաղը տեղադրել մեզ հայտնի ձևով:

Հատակի ձայնամեկուսացումը

Նշենք, որ եթե ցանկանում եք ամբողջությամբ ազատվել աղմուկից, ապա պետք է պատի ու առաստաղի ձայնամեկուսացում կատարել։

Հատակի ձայնամեկուսացումը կատարվում է լողացող երեսասվաղի տեխնոլոգիայով։ Այն ունի այս անունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե այն լողում է ձայնապաշտպանիչ նյութի շերտի վրայով և անկյուններում կոշտ ամրակներ չունի։

Հատակը ձայնամեկուսացնելու համար օգտագործում են խիտ նյութեր, օրինակ, միներալային բազալտային բամբակ։

Հատակը պետք է նախապես հարթացնել և մաքրել։ Սենյակի պարագծով մեկ պետք է հեղուկ մեխերով թրթռամեկուսիչ ներդիրներ սոսնձել, որոնց բարձրությունը պետք է ապագա երեսասվաղից բարձր լինի։ Այնուհետև անհրաժեշտ է տեղադրել ուղղորդող ձողերն ու ձայնամեկուսիչ նյութը։ Հետո պետք է ծածկել պոլիէթիլենային թաղանթային շերտով: Հաջորդ քայլը ցեմենտ-ավազե խառնուրդով չոր երեսասվաղ անելն է, որը պատրաստվում է 1։3 հարաբերակցությամբ։ Խառնուրդը սեղմելու դեպքում, այն չպետք է ջուր արտազատի։ Պատրաստի խառնուրդով հիմքն անհրաժեշտ է մի քանի սանտիմետրով պատել, այնուհետև տեղադրել ամրացնող ցանցը, որից հետո լցնել ևս 2 սմ-անոց շերտը։ Վերջում պետք է մակերևույթը ուղղորդող ձողերով հավասարեցնել, ուղղորդող ձողերը հանել և հատակը վերջնականապես քերիչով հղկել։

Այս անգամ մենք դիտարկեցինք բնակարանի ձայնամեկուսացման բազմաթիվ տարբերակներ: Մնում է ընտրեք այն, որը Ձեզ է հարմար, և  գործի անցնեք։ Հասկանալով տեխնոլոգիան, կարող եք ցանկացած նմանատիպ նյութով ձայնամեկուսացում ապահովել։ Դա այնքան էլ բարդ խնդիր չէ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ