Կարևոր խորհուրդներ բնակարանի վերանախագծում կատարելիս

bnakarani-veranaxagcman-het-kapvac-xndirner-1

Վերջերս մարդիկ հաճախ են բնակարանի վերանախագծում անում, այդ իսկ պատճառով interier.am-ն այսօր կօգնի Ձեզ մի քանի կարևոր խորհուրդներով, որպեսզի խուսափեք վերանախագծման հարցում հնարավոր սխալներից:

Վերանախագծում սկսելուց առաջ նախևառաջ պետք է ճշտել, թե շենքը երբ են կանգնեցրել, քանի որ հին պատերը քանդելը վտանգավոր հետևանքների կհանգեցնի: Վերանախագծում անելիս արգելվում է քանդել հիմնական պատերը, քանի որ դրանով կվտանգեք շենքի բնակիչների կյանքը:

Մի քանի խորհուրդ խոհանոցի դիզայն նախագիծելիս

  • Օդափոխության համակարգերին արգելվում է ձեռք տալ,
  • Գազի խողովակասյունը պետք է հասանելի լինի, ուստի դրանք պատերի մեջ ծածկել չի կարելի:
  • Խոհանոցը բնակելի սենյակի չի կարելի վերածել, քանի որ այդ դեպքում կոմունիկացիաներ փոխելու կարիք կլինի, ինչը ևս ագելվում է,
  • Սանհանգույցը չի կարելի տեղակայել ներքևի հարևանի բնակելի սենյակի վերևը, կամ ասենք, լոգարանը տեղափոխել խոհանոցի տարածք:
  • Չի կարելի նաև մուտքի կողմից նախագծով չնախատեսված դուռ բացել:

Վերանորոգման աշխատանքները վստահեք միայն պրոֆեսիոնալ վարպետներին, քանի որ միայն նրանք կարող են ճիշտ նյութեր, կոնստրուկցիաներ ու գործիքներ ընտրել. օրինակ, պանելային շենքերում հորատիչ կամ հանքահատ մուրճ չի կարելի օգտագործել, իսկ վարպետն այդ բոլոր նրբությունները գիտի, ուստի կրկնակի ծախսից և գլխացավանքից խուսափելու համար, շատ կարևոր է լավ մասնագետի ներգրավեք աշխատանքների մեջ:

bnakarani-veranaxagcman-het-kapvac-xndirner-2

Պետք է հիշել, որ եթե վերանախագծման արդյունքում այլ մարդիկ տուժեն, ապա դրա համար պատասխանատու է այն անձը, ով հաստատել է Ձեր նոր նախագիծը, իսկ, եթե այդ աշխատանքներն արվել են առանց հաստատման, ապա ողջ պատասխանտվությունն ընկնում է Ձեզ վրա: Իսկ արդեն կատարված աշխատանքների գրանցումը բավական թանկ կնստի Ձեզ վրա:

Եթե այս ամենն ինքնուրույն չեք կարող կազմակերպել, ապա լավ կլինի իրավաբանական գրասենյակ դիմել, որը կզբաղվի այդ հարցով:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ