Բնակարանի վերանորոգման փուլերը

վերանորոգում 1

Վերանորոգման ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում և որպեսզի չխճճվեք կառուցողական ու հարդարման աշխատանքներում, անհրաժեշտ է գրագետ ու ճիշտ պլանավորում։

Նախապատրաստական աշխատանքներ

Վերանորոգման առաջին փուլը հին հատվածների դեմոնտաժումն է, որը մոտավորապես պահանջում է 15 օր։ Հեռացնել պաստառները, սվաղը, սալիկները, հատակի ծածկը կարելի է նաև սեփական ուժերով։ Այս աշխատանքները հատուկ հերթականություն չունեն, հետևաբար կարելի է սկսել ձեր նախընտրած վայրից։
վերանորոգում 2

Թափոնների օգտագործում

Շատ հաճախ դեմոնտաժային աշխատանքների արդյունքում հսկայական աղբ է հավաքվում, որը չգիտեք՝ ինչ անել։ Նախ և առաջ չի կարելի նման աղբը թափել սովորական կենցաղային աղբի համար նախատեսված աղբարկղերում։ Այն պետք է դասակարգել․ հին պաստառների մնացորդները կարելի է հավաքել սովորական պոլիէթիլենային տոպրակներում, սալիկները, սվաղն ու պատերի բեկորները կարելի է լցնել ավելի ամուր պարկերի մեջ։

 

Դիզայն-նախագիծ

Վերանորոգման հաջորդ փուլը դիզայն-նախագծումն է՝ ըստ որի վերանորոգվում ու հարդարվում է բնակարանը։

վերանորոգում 3

Նոր հանգույցներ

Սովորաբար բնակարանի վերանորոգման ընթացքում հին հաղորդալարերը փոխարինվում են նորերով։ Իսկ նորակառույց շենքերում դրանք ընդհանրապես գոյություն չունեն։ Այս աշխատանքները պահանջում են մեծ պատասխանատվություն և ուշադրություն։
վերանորոգում 4

Նախնական հարդարում

Այս փուլում պատերը սվաղի օգնությամբ հավասարեցվում են, կառուցվում են միջնորմներ՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով աղյուս։ Եթե պետք է թեթև պատի միջոցով առանձնացնել մի սենյակը մյուսից, ապա կարելի է օգտագործել մետաղե հիմքին ամրացրած գիպսակարտոններ։ Բոլոր պատերը նախաներկվում են, որպեսզի մակերեսները լինեն ավելի ամուր, հարթ, ապա վերջնական հարթեցում է կատարվում սվաղի միջոցով։ Այս աշխատանքներին հաջորդում են պրկման աշխատանքները։ Վերանորոգման այս փուլը պահանջում է մոտ 2 ամիս։
վերանորոգում 5

Մաքուր հարդարում

Վերանորոգման վերջին փուլը, որը շատ ժամանակ է խլում, սկսվում է առաստաղի հարդարումից։ Եթե առաստաղն ի սկզբանե հարթ է, ապա կարելի է բավարարվել միայն ներկումով։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է տեղադրել ձգովի առաստաղներ։
Պատեորը, որոնք նախօրոք նախաներկվել ու հարթեցվել են, ներկում են, սոսնձում պաստառներով կամ սալիկապատում են։ Այնուհետև հաջորդում է սանտեխնիկայի, դռների, վարդակների տեղադրումը։ Դրանից հետո արդեն անցում է կատարվում դեպի հատակի հարդարումը։
վերանորոգում 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ