Բնակարանի վերանորոգման տեսակներն ու աշխատանքները

Վերանորոգումը բարդ գործընթաց է, և այն հնարավոր է իրականացնել միայն գործողությունների ճիշտ հաջորդականության շնորհիվ: Այս հարցում Ձեզ կօգնի interier.am-ը:

• Առաջին հերթին պետք է որոշել բնակարանի դիզայնն ու ընտրել վերանորոգման համար անհրաժեշտ նյութերը: Պետք է մտածել նաև, թե որտեղ տեղադրել կահույքը, կենցաղային տեխնիկան, վարդակներն ու անջատիչները
• Կատարել նյութերի ու կատարվելիք աշխատանքի նախահաշվարկ
• Պլանավորել վերանորոգման աշխատանքների մոտավոր ժամկետը
• Լուծել ժամանակավոր բնակատեղի հարցը
Վերանորոգման աշխատանքների ընթացքում շատ կարևոր է հատկապես էլեկտրական տաք հատակի տեղադրման աշխատանքների իրականացումը. այն թույլ կտա ջեռուցել ոչ միայն տունը կամ բնակարանը, այլև լինել անվտանգ ու խուսափել գումարի անտեղի վատնումից:

Վերանորոգման աշխատանքների ճիշտ ընթացքը կարգավորելու համար անհրաժեշտ է.
• Աշխատանքները սկսել տան ամենահեռավոր անկյունից
• Դեմոնտաժային ու տեղադրման աշխատանքներն իրականացնել վերից վար սկզբունքով ՝ առաստաղից դեպի հատակ
• Եթե կան իրեր, որոնք կցանկանայիք օգտագործել վերանորոգումից հետո, ապա պետք է ապահովել դրանց անվնաս տեղափոխումը կամ պահել որևէ հարմար տեղում

Առանձնացվում են բնակարանի վերանորոգման աշխատանքների երկու տեսակ՝ կոսմետիկ և կապիտալ:
Ի տարբերություն կապիտալ վերանորոգման՝ կոսմետիկ վերանորոգումն իրականացվում է ավելի կարճ ժամկետներում:

Կոսմետիկ վերանորոգում

• Կազմել այն իրերի ցուցակը, որոնք անհրաժեշտ է փոփոխել
• Ազատել բնակարանը (անհրաժեշտ է հավաքել բոլոր իրերը)
• Դուրս բերել այն ամենն, ինչ անհրաժեշտ է փոխել՝ առաստաղի ու հատակի շրիշակները, հանել պատերի պաստառները, սվաղը կամ ներկանյութը, վարդակներն ու անջատիչները:
• Փոխել պատուհաններն ու դնել նոր շեպեր (откос) (եթե կա դրանց անհրաժեշտությունը)
• Կատարել պատերի մակերեսների հարթեցում ու նախնական ներկում
• Ավարտել բնակարանի հարդարումը (առաստաղից մինչև հատակ)

Կապիտալ վերանորոգում
• Բնակարանն ազատել կահույքից, հանել վարդակներն ու անջատիչները, լուսամուտախորշերն ու դռնախորշերը, սանտեխնիկան
• Դուրս բերել ներսում կուտակված աղբը
• Անջատել բոլոր հաղորդալարերը, ջեռուցման համակարգը, ջրամատակարարումն ու էլեկտրականությունը: Թողնել առաստաղների, պատերի ու հատակի հիմքերը, այսինքն՝ դեմոնտաժի ենթարկել ամեն ինչ՝ նույնիսկ սվաղը
• Անհրաժեշտության դեպքում փոխել դռնախորշերն ու լուսամուտախորշերը և տեղադրել պատուհանները
• Անցկացնել էլեկտրական լարերը
• Հարթեցնել բոլոր մակերեսները
• Կազմակերպել հատակի հարթեցման աշխատանքները
• Չափռաստել ջեռուցման, կոյուղու և ջրամատակարարման համակարգերի խողովակները
• Տեղադրել գիպսակարտոնե շինվածքները, կատարել հարդարման աշխատանքները հետևյալ հերթականությամբ՝ առաստաղ, պատեր, հատակ, առաստաղի ու հատակի շրիշակներ
• Ապահովել լուսավորությունը, տեղադրել դռները, կենցաղային տեխնիկան, կահույքը և դեկորատիվ իրերը

Պլանավորելով բնակարանի վերանորոգման աշխատանքներն ու պահպանելով վերը նշված հաջորդականությունը՝ կխուսափեք անսպասելի իրավիճակներից և ամենակարևորը կխնայեք Ձեր ժամանակը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ