Բնակարանի վերանորոգում գիպսաստվարաթղթով

Մեզանից շատերը համոզված են, որ գիպսաստվարաթուղթը ժամանակակից շինանյութ է, բայց այն շուրջ 200 տարի է ինչ գործածության մեջ է։ Այս ընթացքում փոխվել է միայն արտադրական տեխնոլոգիան, այդ իսկ պատճառով, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի, անհրաժեշտ է որոշակի պատկերացում կազմել գիպսաստվարաթղթի հետ աշխատելու վերաբերյալ։

Բնակարանի վերանորոգում. աշխատանք պրոֆիլներով

Որպես կանոն, այսօր շատերը հիմնակմախքի մոնտաժի համար փայտյա չորսուների փոխարեն, օգտագործում են П-աձև մետաղական պրոֆիլներ։

Գիպսաստվարաթղթի և պրոֆիլների հետ աշխատանքն արվում է այս 4 տեսակ պրոֆիլների միջոցով.

Հիմնակմախքի ստեղծման համար ուղղորդող պրոֆիլներ, որոնք հաճախ կոչվում են ПН կամ UW։ Վերջիններս ունեն ստանդարտ 40 մմ խորություն և 50.75 կամ 100 մմ լայնություն։

Առաստաղային ուղղորդող պրոֆիլներ (ПНП կամ UD), որոնք նույն ֆունկցիաներն ունեն, ինչպես և մնացածը, պարզապես օգտագործվում են կախովի առաստաղների մոնտաժման համար։

Առաստաղային պրոֆիլներ ПП կամ CD, որոնք օգտագործվում են հիմնակմախքի և միջնապատերի ստեղծման համար։ Դրանք կախոցներով, որմնակապային սեղմակներով ամրանում են առաստաղին։

Սյունային պրոֆիլներ (ПС կամ CW), վերջիններս էլ օգտագործվում են գիպսաստվարաթղթե միջնապատերի և պատերի կանգնեցման համար և ամրանում ուղղորդող պրոֆիլների մեջ։

Հիմնակմախքային պրոֆիլի համար հիմնական ամրացման տարրերից են հանդիսանում պտուտակները, որոնց երկարությունը 9-12 մմ է։ Բացի այդ, կան նաև մի քանի պրոֆիլներն իրար միացնելու  գամեր և մոնտաժային ունելիներ։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գործիքներին, որոնց միջոցով գիպսաստվարաթուղթը մոնտաժվում է պատին։

Քանի որ պրոֆիլների ու պատերի վրա պետք է շատ անցքեր անել, այդ իսկ պատճատով էլ ավելի լավ է հորատիչ վարձակալել, որի հզորությունը 3-5 ջոուլ է: Հորատիչով (перфоратор) ավելի հեշտ է բետոնի մեջ անցքեր անել, քան գայլիկոնիչով (дрель)։ Հորատիչը հարմար է նաև այն առումով, որ դրանով հնարավոր է խառնել տարբեր խառնուրդներ (հատուկ գլխադիրի` հարիչի օգնությամբ)։

Պակաս կարևոր չէ նաև մարտկոցային պտուտակադարձիչը, որն ունի հատուկ գլխադիրներ, որոնց օգնությամբ էլ տարբեր տեսակի պտուտակներ կարող են ամրացվնել։

Մեզ էլեկտրական գործիքներից զատ, անհրաժեշտ են նաև ձեռքի գործիքներ՝ մուրճ, մետաղ կտրող մկրատ, պտուտակահան, դանակ, մարկերներ, լազերային մակարդակաչափ կամ հիդրոմակարդակ, գիպսաստվարաթղթե ռանդա և համաքցան

2.5 մետրանոց հիմնակմախքի սյունը պատին ամրացնելու համար օգտագործվում են 5 հատ ուղիղ կախոցներ, այսինքն յուրաքանչյուր 50 սմ-ին 1 հատ կախոց։ Յուրաքանչյուրն ամրացնելու համար անհրաժեշտ է 2 հատ խցաբութակ (дюбель) և պետք է բացել ընդամենը 10 անցք։

Սյուների միջև հեռավորությունը պետք է կազմի 60 սմ, այսինքն, 6մ երկարությամբ և 2,5 մ բարձրությամբ պատի համար 7 հատ հիմնակամախքի սյուն և 70 հատ անցք է անհրաժեշտ։

Բնակարանի վերանորոգում. ինչպես աշխատել գիպսաստվարաթղթի հետ

Սովորաբար գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաները կիրառվում են լուսավորություն ստեղծելու, պատերը հարթեցնելու և միջնապատեր և կամարներ կառուցելու համար։

Ինքնուրույն գիպսաստվարաթղթի մոնտաժ կարող եք անել հետևյալ կերպ.

Պատից առնվազն 3 սմ բաց եք թողնում (պրոֆիլի լայնությունը) և գծանշում եք անում (ուղղալարի կամ լազերային հարթաչափի օգնությամբ կառուցվող պատի ուրվագիծն եք գծում)։

Հատակին և առաստաղին  եք ամրացնում հիմնական  ուղղորդող UD պրոֆիլները, որոնց եզրը պետք է համընկնի Ձեր գծի հետ։

Այնուհետև պետք է CD պրոֆիլներից ուղղահայաց սյուներ կանգնեցնել։ Դրա համար պետք է վերջիններս դնել ուղղորդող պրոֆիլների մեջ և պտուտակներով մեկը մյուսին ձգել։

Որպեսզի CD պրոֆիլներն ամուր լինեն, յուրաքանչյուր 50 սմ-ի վրա կախոցների միջոցով ամրանում են պատին, որը երկու խցաբութակ մեխերի (дюбель-гвоздями) օգնությամբ պատին է ամրանում։ Կախոցները պտուտակներով ձգվում են պրոֆիլների վրա, իսկ անկյունները ճկվում են։

Ստանդարտ գիպսաստվարաթղթի լայնությունը 120 սմ է, դրա համար էլ CD պրոֆիլների կենտրոնների հեռավորությունը 60 սմ է կազմում։

Հիմնակմախքը մոնտաժելուց հետո տաքացուցիչը, էլեկտրալարը, ջրի և ջեռուցման խողովակները դրվում են  մեջը։

Գիպսաստվարաթղթե շերտերն առաստաղին տեղադրելու համար օգտագործվում են ոչ միայն ուղիղ կախոցներ, այլև մետաղալարե ձգաններ։

Գիպսաստվարաթուղթը պատին ամրացնելը ենթադրում է, որ պետք է հատուկ ամրակներ`որմնակապեր օգտագործեք: Եթե ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ապա կարող եք օգտագործել պտուտակներ և պլաստիկից խցաբութակներ։

Գիպսաստվարաթուղթը պատի կամ առաստաղի պրոֆիլներին պետք է ամրանա պտուտակների օգնությամբ, որոնք պետք է 25-30 սմ քայլի վրա ձգել։

Եթե ցանկանում եք  գիպսաստվարաթուղթն ինքնուրույն կտրել, ապա դանակով կտրեք ստվարաթուղթը և մի քանի մմ գիպսային շերտը, այնուհետև կոտրեք անկյունից։ Թղթի երկրորդ շերտը կտրեք կոտրելուց հետո։

Ինչպես լցափակել շերտերի կցվածքները

Մոնտաժն ավարտելուց հետո պետք է պտուտակների միացման հատվածներն ու գլխարկները լցափակել գիպսաստվարաթղթի մեջ։ Ամբողջական շերտերը կցելուց հետո, եզրերը պետք է անհրաժեշտ ձև ընդունեն, իսկ կտրված հատվածները մոնտաժելիս, անհրաժեշտ է երեսակը կտրել, որպեսզի եռանկյունաձև կար ապահովվի։

Մոնտաժային կարը լցնելու համար մածիկ է անհրաժեշտ։ Նախքան դրան անցնելն անհրաժեշտ է միացման հատվածները ներկարարական ցանցով սոսնձել։

Եթե անհրաժեշտ է գիպսաստվարաթղթով կոր կոնստրուկցիա ստանալ, կարող եք ինքնուրույն շերտը ճկել։ Դրա համար անհրաժեշտ է բութակավոր գլանիկով գիպսաստվարաթուղթը ծակել և առատ  ջրով թրջել։ 10-15 րոպե հետո գիպսը կթրջվի և առանց որևէ խնդրի կարող եք վերջինիս ցանկացած տեսք հաղորդել։ Այդ հնարքը հիմնականում օգտագործվում է միջսենյակային կամարների և կոր կախովի առաստաղների ստեղծման համար։

Այժմ բնակարանի վերանորոգումը դժվար է պատկերացնել առանց գիպսաստվարաթղթի։ Եթե սովորեք գիպսաստվարաթղթով ճիշտ աշխատել, ապա կարող եք վերանորոգման հարցում հասնել հրաշալի արդյունքների։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ