Բնակարանի վերանորոգում. ի՞նչ նյութեր օգտագործել

Ցանկացած վերանորոգման անցնելիս, պետք է կողմնորոշվեք, թե ինչ նյութերով եք հարդարելու սենյակը և նախապես գնեք դրանք։ Յուրաքանչյուր մակերևույթի համար հարդարման բազում տարբերակներ կան, որոնք տարբերվում են իրենց հատկություններով, արտաքին տեսքով, գնով և որակով։

Բնակարանի վերանորոգում. պաստառներ

Պատերի հարդարման ամենատարծված տարբերակը պաստառապատումն է։ Պաստառները տարածում  են ստացել ցանկացած տեսակի դիզայնի լայն ընտրության, հեշտ և արագ սոսնձման շնորհիվ։ Կան պաստառներ, որոնք կարող եք փակցնել նաև խոհանոցում և սանհանգույցում։ Գոյություն ունեն թղթե, ֆլիզելինային, վինիլային, ապակեթելքավոր, հեղուկ և բնական թելքից պաստառներ։

Նախասենյակի համար հարմար են թղթե (չլվացվող), վինիլային (բոլոր տեսակի), հեղուկ, ապակեթելքավոր և բնական պաստառները։ Նախասենյակի պատերը խորհուրդ չի տրվում պաստառապատել տեքստիլ պաստառներով։

Խոհանոցի համար հարմար են վինիլային (բոլոր տեսակի), բնական (կարող եք մասնակի օգտագործել` դեկորի համար) պաստառները։ Խոհանոցում խորհուրդ չի տրվում կիրառել թղթե և տեքստիլ պաստառներ։ Անհրաժեշտ է գնել խոհանոցի լվացվող պաստառներ գնել ու հաշվի առնել, որ սառը երանգներն ախորժակը փակում են, և օգտագործել տաք երանգներ։

Հյուրասենյակի, ճաշասենյակի և աշխատասենյակի համար կարելի է ընտրել ցանկացած տեսակի պաստառներ։

Ննջասենյակի համար լավ կլինի օգտագործել բնական նյութերով (տեքստիլ, բնական կամ թղթե) պաստառներ։ Կարող եք նաև վերցնել վինիլային, ֆլիզելինային, ապակեթելքավոր պաստառներ, բայց վերջիններիս կիրառումն այնքան էլ ցանկալի չէ։ Ննջասենյակի հարդարման համար խորհուրդ է տրվում օգտագործել նուրբ խամրած երանգներ, որոնք չեն նյարդայնացնում։

Մանկական սենյակում լավ կլինի օգտագործել թղթե, ֆլիզելինային, վինիլային (փրփրեցված) պաստառներ։ Սակայն մանկական սենյակը ցանկալի է հարդարել տեքստիլ և ապակեթելքավոր պաստառներով։ Մինչև 4 տարեկան երեխաների համար դիզայնի մեջ ցանկալի չէ օգտագործել պայծառ տարրեր։ Պետք է ամեն ինչ հանգիստ երանգների մեջ լինի, որպեսզի երեխաներին չանհանգստացնի։ 4 տարեկանից բարձր երեխաների սենյակի դիզայնի մեջ կարող եք սյուժետային նկարներ օգտագործել. տիկնիկներ, մուլտֆիլմի հերոսներ, մեքենաներ։

Բնակարանի վերանորոգում. պատի պանելներ

Պանելները պատերի և առաստաղի հարդարման պրակտիկ միջոցներ են, որոնք հեշտ են տեղադրվում և պատերը հատուկ նախապատրաստելու կարիք չի առաջանում։ Այս ամենին գումարվում է լայն ընտրությունն ու ցածր գինը։

 

Պանելների տեսակները

Հավաքովի ձողային պանելներ:  Վերջիններս հիշեցնում են սովորական տախտակներ և ունեն 2,5-6 մ երկարություն, 10-37 սմ լայնություն և 5-12 մմ հաստություն։

Շերտավոր պանելներ: Այս տեսակի պանելները պատկերով կամ ռելիեֆով խոշոր շերտեր են ու լավ են ճկվում։ Շերտավոր պանելներն ունեն 1.22×2.44 մ լայնություն և 3-6 մմ հաստություն։

Պանելների նյութը

ՊՎՔ (պոլիվինիլքլորիդ): Սրանք դատարկ խորշերով պլաստիկե պանելներ են։ Լավ տարբերակ է գրասենյակների և խոնավ տարածքների` խոհանոցի և լոգասենյակի հարդարման համար։ Կարող եք օգտագործել առաստաղի հարդարման համար և հեշտությամբ տեղադրել լուսամփոփները։ Այս պանելները երկար են ծառայում, էժան են, բացի այդ մակերևույթի վրա չեն չեն առաջանում սնկեր և նեխագոյացություններ։ Այն հրադիմացկուն է։

 

ՓՏՍ (ДСП – փայտատաշեղային սալիկ): Սա ոչ բնակելի տարածքների հարդարման էժան տարբերակ է։ Այս նյութով խորհուրդ չի տրվում հարդարել բնակարանը, քանի որ վերջիններս վնասակար նյութեր են արձակում և հեշտ են բռնկվում։

ՓԹՍ (ДВП փայտաթելքավոր սալիկ): Սա արտադրվում է փայտի տաշեղներից և ի տարբերություն ՓՏՍ-ի ֆորմալդեգիդ չի պարունակում, այդ իսկ պատճառով կարող եք այն կիրառել բնակարանների հարդարման մեջ։ Վերջինս չափավոր խոնավադիմացկուն է, կարելի է օգտագործել լոգասենյակում և խոհանոցում։ Հրդեհի ժամանակ թանձր ծուխ է արձակում։

Բնական փայտ: Բնական փայտն էկոլոգիապես մաքուր նյութ է։ Թերություններից է բարձր գինն ու օգտագործման կարճ ժամկետը (3-10 տարի), բացի այդ, այն չեն դիմանում ջերմաստիճանների տատնումներին ու խոնավությանը, սակայն համարվում է բնակելի տարածքների հարդարման լավագույն տարբերակը։

Դեկորատիվ սվաղ

Դեկորատիվ սվաղը շենքի դիմային հատվածների և պատերի հարդարման համար օգտագործվող ամենատարածված միջոցներից է։ Դիմացկուն, էկոլոգիապես մաքուր, «շնչող» նյութ է։ Ունի լայն ընտրության հնարավորություն և գեղեցիկ արտաքին տեսք։

Դեկորատիվ սվաղի տեսակներ

Կառուցվածքային սվաղն առավել խոշոր մասնիկներից կազմված պատրաստի շինարարական խառնուրդ է։

Նյութակազմվածքային սվաղը շատ հաճախ քարե մակերևույթի նմանակում է։

Ֆլոկուլային սվաղը կազմված է  ցելյուլոզայից (մետաքսաթելքի ավելացմամբ)։ Պատի վրա առաջացնում է լույսի և ստվերի խաղ, ինչպես նաև լավ ձայնամեկուսիչ է։

Մարմարե փշրանքի հիմքով սվաղը շատ դիմացկուն կառուցվածքային ծածկույթ է։ Պատրաստված է գրանիտե կամ մարմարե հատիկներից։ Հաճախ օգտագործում են շենքի դիմային հատվածների հարդարման համար։ Այս սվաղը չի վախենում ցրտից, արևից և մեխանիկական վնասվածքներից։ Եթե տանը կենդանիներ եք պահում, պաստառները կարող եք փոխարինել այս տեսակի սվաղով։

Վենեցիանական սվաղը կիրառվում է դասական կամ բարոկկո ոճի ինտերիերի հարդարման մեջ։ Քսվում է կարճ և բարակ քսուկներով` մի քանի շերտով։

Կերամիկական սալիկ

Շատ լավ տարբերակ է խոհանոցը, լոգասենյակը և զուգարանը հարդարելու համար։ Կարող եք օգտագործել հատակի և պատերի հարդարման համար։ Այսն հեշտ է խնամել և հրադիմացկուն է։

Սալիկի հիմնական տեսակները

Մայոլիկա: Սա միջին աստիճանի դիմացկունություն ունի, օգտագործվում է ներքին պատերի երեսապատման համար։ Պատված է ոչ թափանցիկ ջնարակով։

Թեռալյա: Սպիտակ գույնի դասական սալիկ է, ծածկված ապակենման ջնարակով և սովորական նկարով։ Միջին աստիճանի դիմացկունություն ունի, օգտագործվում է ներքին պատերի երեսապատման համար։

Քոթոֆորտե: Վերջինս կիրառվում է որպես շենքի ներսի հատակածածկույթ։ Ունի բարձր աստիճանի դիմացկունություն, ջերմաստիճանի տատանումներից չի վախենում և ունի կարմրավուն երանգ։

Քլինքերային: Սա շատ դիմացկուն սալիկի տեսակ է, օգտագործվում է հատակի, տարածքի ներսի աստիճանների, ինչպես նաև փողոցի հատակածածկույթի համար։ Ունի տարբեր մակերևույթներ՝ չջնարակված, ջնարակված կամ ապակեպատ։

Խճանկարային: Վերջինս դիմացկուն, գեղեցիկ սալիկ է, որը  կարելի է օգտագործել գրեթե ամենուր։ Կարող է լինել ջնարակապատ և առանց ջնարակի։

Լինոլեում

Հատակի վերանորոգման ամենաէժան և ունիվերսալ տարբերակը Լինոլեու կիրառելն է: Որն իր հերթին կարող է լինել մի քանի տեսակի.

Կոմերցիոն: Սա դիմացկուն և մաշվածության նկատմամբ կայուն լինոլեում է։ Կարող եք օգտագործել խանութում, գրասենյակում կամ արտադրական տարածքներում։

Կիսակոմերցիոն: Այս տեսակը դիմացկունության ցածր աստիճան ունի։ Կարելի է օգտագործել միջանցքում, ոչ մեծ գրասենյակում, հյուրանոցային համարում և այլն։

Կենցաղային: Սա շուտ մաշվող լինոլեում է, որն օգտագործում են բնակելի սենյակներում։

Լամինատ

Լամինատը դիմացկուն ծածկույթ է, որը պատրաստված է բազմաշերտ մամլած թղթից։ Լամինատն ըստ դիմացկունության բաժանվում է 31, 32, 33, 34 դասերի։ Ննջասենյակի համար հարմար է 31-32 դասը։ Այն տարածքներում, որտեղ ծանրաբեռնվածությունը բարձր է օգտագործում են 32, 33, 34 դասի լամինատներ։

Մանրահատակ

Մանրատախտակը բնական փայտից պատրաստված, հատակի հարդարման թանկ տարբերակ է։ Կարող է ծառայել մինչև 60 տարի։

Կերամագրանիտ

Կերամագրանիտը հարմար է շատ անցուդարձ արվող տարածքների համար։ Գրեթե չի մաշվում, արտադրվում է արհեստական քարից։

Խցանե հատակ

 

Սա ունիկալ ծածկույթ է` պատրաստված խցանակաղնու կեղևից, որն առաջացնում է  ջերմության և հարմարավետության զգացում։ Քայլելիս հաճելի զսպանակում է, խոնավություն չի քաշում, չի սահում և երկար է ծառայում։ Սովորաբար խցանե հատակի համար տալիս են 10-15 տարվա երաշխիք, բայց իրականում այն ավելի երկար է ծառայում։

Կովրոլին (գորգային ծածկույթ)

 

Վերջինս փափուկ նյութ է, որը նախատեսված է առաջին հերթին ննջասենյակների համար։ Ի տարբերություն գորգերի, ունի մանր կրկնվող նկարներ և փռվում է տարածքի ողջ մակերեսով։ Կովրոլինը խորհուրդ չի տրվում օգտագործել խոնավ տարածքներում։ Կարծիք կա, որ կովրոլինը դժվար է մաքրել, բայց դա այդպես չէ։ Պինդ հատակածածկույթները 2 անգամ ավելի դժվար է հավաքել, քան գորգային ծածկույթները։

Մասնագետների խորհուրդներ

Հյուրասենյակում իդեալական տարբերակ է մանրահատակը, մանրատախտակը կամ խցանը։

Խոհանոցում, նախասենյակում, զուգարանում և լոգասենյակում ավելի լավ է օգտագործել կերամագրանիտ կամ հատակասալ։

Խցանե հատակը մանկական սենյակի համար լավագույն ծածկույթն է։

Ննջասենյակում կարելի է օգտագործել մանրահատակ, մանրատախտակ, խցան, կովրոլին։

Լամինատը կարելի է կիրառել ամենուր, բացի նախասենյակից և խոնավ տարածքներից։

Լինոլեումը կարող է ժամանակավոր լավ լուծում լինել խոհանոցի և միջանցքի համար։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ