Բորբոս պատերին. ինչպես վերացնել

Բնակարանում տհաճ հոտի առկայությունը փաստում է բորբոսի մասին։ Ի՞նչ պետք է անել։
Առաջին քայլը բորբոսն անուշադրության չմատնելն է, քանի որ այն բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ՝ կապված շնչառական համակարգի հետ։

Բորբոսը պատերից ու առաստաղից վերացնելու համար նախ պետք է բնակարանից հեռացնել խոնավության պատճառ հանդիսացող աղբյուրները, որպեսզի խուսափեք նոր բորբոսի առաջացումից։ Այնուհետև մածկաթիակի օգնությամբ զգուշորեն հեռացնում ենք բորբոսի շերտն ու չորացնում ենք։ Ամռանը կարելի է պատուհանները բաց թողնել, իսկ ձմռանը չորացնել վարսահարդարիչի օգնությամբ։
Բորբոսաշերտը մաքրելուց հետո միկրոօրգանիզմներից վերջնականապես ազատվելու համար կարելի է այդ հատվածը կամ պատն ամբողջությամբ ներկել։ Դա կօգնի պատը պաշտպանել կրկին բորբոսապատվելուց։

Բորբոսային շերտից կարելի է ազատվել նաև քացախի ու սոդայի միջոցով։ Սոդան նախօրոք լցնում ենք բորբոսի շերտի վրա, այնուհետև լցնում ենք քացախը, որից հետո ռեակցիա է տեղի ունենում և առաջանում են պղպջակներ։ Այնուհետև բորբոսը մաքրում են չոր խոզանակով, իսկ մշակված մակերեսը՝ ջրով։
Հիանալի հակաբակտերիալ միջոց է համարվում ջրածնի պերօքսիդը, սակայն չպետք է մոռանալ, որ այս լուծույթին նույնպես բնորոշ է սպետակեցնող հատկությունը, ուստի պետք է զգույշ լինել։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ