Էկոտեքս

Որակը գնահատողների համար
Լավագույն անողնային սպիտակեղենն արդեն Հայաստանում
Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք, օրիգինալ գունային և դիզայներական լուծումներ, տեսականու բազմազանություն, բարձրակարգ փաթեթավորում... ահա "Ecotex"-ի առավելությունների միայն մի չնչին մասը:
“POETICA” collection (Պոպլին)

Փափուկ պոպլինից (100% բամբակ) «Poetica» հավաքածուն նախատեսված է այն սպառողների համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը: Բոլոր մոդելները պատրաստված էն էկոլոգիապես մաքուր բամբակից: Անկողնային սպիտակեղենի «Poetica» հավաքածուն իսկը ամենօրյա օգտագործման համար է: Այս պրակտիկ և հարմարավետ գործվածքից կարված անկողնային սպիտակեղենը կծառայի Ձեզ երկար տարիներ՝ հաճելի քուն պարգևելով: Բարձրորակ պոպլինը թույլ է տալիս, որ մաշկը շնչի ողջ գիշեր և ունի լիցքաթափող ազդեցություն: Պոպլինից պատրաստված սպիտակեղենը դիմացկուն և ամուր է, երկար ժամանակ չի մաշվում, միաժամանակ, փափուկ է և թեթև:

“HARMONICA” collection (Սատին)

Բարձրորակ սատինից (100% բամբակ) «Harmonica» հավաքածուն՝ ազնվական սատինի փափկության և նրբության յուրօրինակ համադրություն է ՝ դիզայներական թարմ լուծումներով: Հավաքածուն ներկայացված է տասնյակ գունային երանգներով, որոնց մեջ հանդիպում են ինչպես նուրբ պաստելային լուծումներ, այնպես էլ վառ ոճային նրբերանգներ: «Harmonica» հավաքածուն նախատեսված է բարձրաճաշակ սպառողների համար, ովքեր գնահատում են ոճայինը, օրիգինալ դիզայնը, ինպես նաև՝ հարմարավետությունը և գործվածքի նուրբ հպումը: Սպիտակեղենը չի ճմրթվում, չի էլեկտրականանում, լավ է «շնչում»: Այն քմահաճ չէ և շատ երկարակյաց է, չի գունաթափվում և երկար պահպանում է նախնական տեսքը:

“ESTETICA” collection (Սատին Ժակարդ)

Սատին-ժակարդից այս շքեղ հավաքածուները՝ ծնված պեռլամուտր փայլի և անփայլ զսպվածության գեղեցիկ համադրությամբ, Ձեզ մեծ հաճույք կպատճառեն: «Estetica» հավաքածուն առաջարկում է օրիգինալ ոճային լուծումներ՝ մեղմ երանգների գերակայությամբ, որը կընդգծի ցանկացած ննջասենյակի ինտերյեր՝ շքեղ և հիրավի արքայական տեսք հաղորդելով նրան: Հավաքածուն արտադրված է ժակարդե սատինից՝ ամենաբարձր որակի պրեմիալ դասի կտորից: Ժակարդե գործվածքը շատ ամուր է և դժվար է մաշվում՝ երկար ժամանակ պահպանելով իր նախնական տեսքը: Անկողնային սպիտակեղենի «Estetica» հավաքածուն կդառնա Ձեր ննջասենյակի իսկական զարդը: Իսկ էլեգանտ և նրբաճաշակ փաթեթավորումը հնարավորություն կտա մատուցել այն ձեր սիրելիներին որպես նվեր՝ ցանկացած առիթի համար:

Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք

Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք Բնական և էկոլոգիապես մաքուր բարձրորակ գործվածք

Էքսկլյուզիվ ներկայացուցիչ Հայաստանում
Ecotex Armenia
Կապվել մեզ հետ

grwstybhy5ey6hb
vfmjhsgdrghfr,jhgserg