Բրիտանական ոճի կահույք

Եթե ցանկանում եք հին բարի Անգլիայի շունչը հաղորդել ձեր ինտերիերին, ուրեմն այս նյութը ձեզ համար է: Ձեր ենք ներկայացնում հինգ բուն անգլիական սյուժե:

Վինձորյան աթոռ


Վինձորյան աթոռը հասարակ անուն է դարձել փայտաձողե ցանկապատնեշով ցանկացած աթոռի կամ բազկաթոռի համար: Տարածվել է՝ շնորհիվ Գեորգ 2-րդ միապետի: Ըստ ավանդության՝ արքան Վինձորի պալատի մոտակայքում որս անելիս ստիպված է եղել պատսպարվել հանկարծահաս անձրևից, որտեղ էլ տեսել է պարզ, բայց շատ հարմար աթոռը: մոդելը տարբերվում էր թիկնակի կառուցվածքով. կոր՝այն կարծես գրկում էր, այդ պատճառով շատ հարմար էր նստելը՝ ասես բազկաթոռին:

Այսօր վինձորյան աթոռների ոճն ամենապահանջվածներից ու նորաձևներից է համարվում կահույքի դիզայնում: Արտադրողները ստեղծագործաբար են վերաիմաստավորել պատմական ուրվագիծը. մոդելը զարդարվում է անսպասելի ծաղիկներով, նստատեղը դարձվում պտտվող, գերան-բազրիքին ամրացվում նոթբուքի սեղանիկ ու նույնիսկ նստատեղ տեղադրում սահաչորսուին:

   

Ականջավոր բազկաթոռ

Չնայած, որ այս բազկաթոռը երբեմն վոլտերյան են անվանում (հենց այս բազկաթոռում է իր կյանքի վերջին տարիներն անցկացրել հիվանդ փիլիսոփան), այն ամենևին էլ ֆրանսիական չէ: Առաջին մոդելներն ի հայտ են եկել Անգլիայում 17-րդ դարում: Ստեղծվել է այն տարեցների համար, այստեղից էլ եկել է անվանումը՝ Grandfather chair՝ պապիկի բազկաթոռ: Բազկաթոռի «ականջները»՝ բարձր թիկնակի ելուստները, պետք է պաշտպանեին վատ տաքացվող սենյակներում միջանցիկ քամուց, այդ պատճառով բազկաթոռը երբեմն անվանում են Wing chair` թևավոր աթոռ: 

Ինչպես պարզվեց՝ սա շատ հարմար աթոռ էր բուխարու առջև նստելու համար. թիկնակը պահում է ջերմությունը, իսկ «ականջները» պաշտպանում են կայծերից: Մոդելի հանրահայտությունը տարիների հետ միայն աճում է: Ավելին՝ բազկաթոռին հետևել են մի շարք «ականջավոր» բազկաթոռներ ու նույնիսկ մահճակալներ:

   

Ակումբային բազկաթոռ

Ոչ մի ուրիշ երկրում չկա փակ ազնվական ակումբների ավանդույթ: Հենց դրանց համար է ստեղծվել տղամարդկանց համար նախատեսված, ամենահարմարավետ բազկաթոռը՝ ակումբայինը: Հասկանալի է, որ ակումբներ Մեծ Բրիտանիայում շատ-շատ են եղել, բազկաթոռների ձևափոխված տարբերակները ևս տասնյակներով ու հնարավոր է նույնիսկ հարյուրյակներով, գոյություն են ունեցել:

Ինչպես էլ որ լինի՝ մի քանի դարի ընթացքում ձևավորվել է ակումբային բազկաթոռի մի քանի տարբերիչ գիծ՝ ոչ բարձր, գրկող թիկնակը, լայն նստատեղը, ծավալուն փափուկ բազրիքները, առջևի անիվավոր ոտիկները: Կարելի է ասել, որ ժամանակակից բազկաթոռների ձևը ծագում է ակումբայինից:

Չեստերֆիլդ

Այսպես են անվանում որոշակի տեսքի բազկաթոռները: Չեստերֆիլդի տարբերիչ հատկանիշները հետևյալն են՝ բազրիքները հավասար բարձրության վրա են գտնվում թիկնակի հետ՝ նրա հետ մի ամբողջություն կազմելով, ինչպես նաև կապիտոնեով մգդակակարը: Դրանք կահույքի կոճակներ են, որոնք նախկինում օգտագործում էին, որպեսզի նյութը, որով կահույքը լցված է, համաչափ բաշխվեր ու կուչ չգար, իսկ հիմա օգտագործում էին զուտ հարդարանքի համար:

Թե ինչու է բազկաթոռը Չեստերֆիլդ կոչվում՝ պատմաբանները դեռ չեն պարզել: Հնարավոր է՝ կոմսի անունով, ում Անգլիան պարտական է Գրիգորյան տոմարին անցնելու համար: Ինչևէ, դա ամենակարևորը չէ: Հետաքրքիրն այն է, որ սա թերևս միակ բազկաթոռն է, որի պատմական ձևն արտադրողները պատճենում են առանց  փոփոխությունների: նույնիսկ եթե Չեստերֆիլդը փչովի է:

      

Յունիոն Ջեք

Union Jack-ը Միացյալ թագավորության ոչ պաշտոնական անվանումն է, որը միավորում է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի խաչերը: Այսօր այն նոր մշակութային գաղտնագիր է, որ իրար է կապում բրիտանական ժառանգությունն ու ժամանակակից գեղագիտությունը: Բավական է վառ խորհրդանիշը դնել դեկորատիվ բարձիկի, պաստառի, պահարանի, բազկաթոռի կամ սնդուկի դիմամասին, ու ինտերիերը բրիտանական շեշտեր ձեռք կբերի:

Հենց դրա համար չեն արդյոք Յունիոն Ջեք տիպն օգտագործում ոչ անգլիական արտադրողները: Արդարության համար ասենք, որ իրենք՝ բրիտանացիները ևս կարմրակապտասպիտակ զարդանախշով հաճույքով զարդարում են կահույքի ու ինտերիերի առարկաները: Իսկ երբեմն նույնիսկ այլ՝ անսպասելի գույներով են ներկում ճանաչելի խորհրդանիշը:

      

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ