Բուխարիների տեսակներն ու առանձնահատկությունները

բուխարի 1

Ձմռանը բոլորս ուզում ենք մեր բնակարաններում ապահովել ջերմություն ու հարմարավետություն: Բացի տաքացուցիչներից, այդ հարցում մեզ օգնության են գալիս բուխարիները: Այսօր կներկայացնենք բուխարիների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները:

Բուխարի կամ վառարան
բուխարի 2
Այսպիսի բուխարիներ կարելի է տեղադրել քաղաքամերձ տներում, առանձնատներում և նույնիսկ բնակարաններում՝ հաշվի առնելով մասնագետների կարծիքը:
Դասական կամ ավանդական բուխարին հիանալիորեն համադրվում է ինտերիերի բոլոր ոճերի հետ:
Բուխարին ընտրելիս պետք է նկատի ունենալ, թե ինչ նպատակով է այն կիրառվելու՝ լինելու է ուղղակի դեկոր, թե՞ տաքացնող դեր է կատարելու: Դա պետք է հաշվի առնել նախքան տեղադրելը, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:

Էլեկտրական բուխարի
բուխարի 3
Կրակի բացակայությունն ունի թե՛ իր առավելությունները, թե՛ թերությունները: Եթե չեք պատրաստվում բնակարանը տաքացնել բուխարու օգնությամբ, ապա սա հիանալի տարբերակ է: Ամենամեծ առավելությունը անվտանհության ապահովումն է, և բացի այդ, նման բուխարիներ կարող են ունենալ բոլորը՝ անկախ նրանից ապրում են առանձնատներում, թե բնակարաններում:

Բիոբուխարիներ
բուխարի 4

Գոյություն ունեն պատի, ներկառուցված և նույնիսկ դյուրակիր բուխարիներ: Չնայած բուխարու բնական կրակին՝ այն այնքան էլ վտանգավոր չէ և առողջությանը վնասող նյութեր չի արտադրում: Բիոբուխարիները չեն կատարում բնակարանը տաքացնելու ֆունկցիա: Դրանց տեղադրումը նույնպես պահանջում է անվտանգության կանոնների պահպանում հատկապես, եթե տանը կան երեխաներ կամ կենդանիներ:

Դեկորատիվ բուխարիներ
բուխարի 5

Այս բուխարիները տաքացնող դեր չեն կատարում, սակայն դրանց շնորհիվ բնակարանում ստեղծվում է հարմարավետություն: Բացի այդ, նման բուխարիները կարելի է օգտագործել որպես գրքեր, հուշանվերներ տեղադրելու վայր: Այսպիսի բուխարիներ կարելի է ստանալ գիպսակարտոնից, չուգունից, քարից և այլ նյութերից: Իսկ ձևավորումը պայմանավորված է անհատական ճաշակով:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ