Բույսեր, որոնք հաջողություն են բերում

բույսեր 1

Անհավատալի է թվում, բայց մարդիկ տարիների ընթացքում առանձնացրել են բույսեր, որոնք հաջողություն են բերում։ Ճշմարիտ է դա, թե ոչ հնարավոր չէ ասել, քանի որ յուրաքանչյուրն իր փորձով կարող է ապացուցել։ Միգուցե կա ճշմարտության նշույլ․ այդ իսկ պատճառով այսօր կփորձենք հասկանալ, թե որ բույսերն են ֆինանսական բարելավում ու հաջողություն բերում։

 

Փողի (երջանկության ծառ)

Ծագումով Աֆրիկայից այս բույսը լայն տարածում ունի նաև աշխարհի տարբեր ծայրերում։ Այն իր անվանումը ստացել է շնորհիվ մետաղադրամների տեսք ունեցող տերևների։ Եթե հավատում ենք այս բույսի զրեող ուժին, ապա հանգիստ կարող եք պահել տանը․ այն քմահաճ չէ և մեծ խնամք չի պահանջում։

բույսեր 2

Երջանիկ բամբուկ

Այս բույսի արմատները յուրօրինակ զարդարանք են դառնում ցանկացած ինտերիերում, իսկ բույսն այնքան քիչ խնամք է պահանջում, որ կարող է աճել նույնիսկ առանց բնահողի։ Կա տարածված մոտեցում ըստ որի՝ ցողունների քանակը տարբեր նշանակություն ունի։ Այսպես՝ 5 ցողունը խորհրդանշում է ֆինանսական հաջողություն, 7 թիվը առողջություն, իսկ 21-ը երջանկություն է բերում։

բույսեր 3

Պահիրա

Եթե հայերս հաջողություն բերող ծառերից առավել նախընտրում ենք Երջանկության ծառն, ապա Ամերիկայում, Ճապոնիայում ու Չինաստանում տարածված է Պահիրա անվանումով այս բույսը։ Այն ամենօրյա խնամք չի պահանջում․ ընդամենը ճյուղերի վերին հատվածների ամենօրյա թարմացում և անհրաժեշտության դեպքում ջրել, եթե հողը չորանում է։

բույսեր 4

 

Կիտրոն

Գաղտնիք չէ, որ կիտրոնի ծառ կարելի է աճեցնել նույնիսկ սովորական կորիզներով, բայց դրա համար շատ ժամանակ է հարկավոր։ Սակայն շատերը պնդում են, որ արժե սպասել այդ հրաշք բույսի մեծանալուն, քանի որ դրա շնորհիվ ոչ միայն ֆինանսական հաջողություն է լինում, այլև համերաշխություն է ստեղծում ընտանիքում։

բույսեր 5

Կակտուս

Շատերը պնդում են, որ կակտուսն ունի խիստ ագրեսիվ էներգիա, սակայն կարելի է այնպես անել, որ դրական կողմերն աշխատեն մեր օգտին։ Կակտուսն օժտված է ֆինանսական հաջողություն բերելու հզոր դաշտով և նույնիսկ բնակարանը պաշտպանում է գողերից ու չարակամներից։ Այդ իսկ պատճառով այն պետք է պահել գրասենյակում կամ խոհանոցում։

բույսեր 6

Ահա մի քանի բույս, որոնք տարածված կարծիքների համաձայն հաջողություն են բերում։ Փորձեք այս բույսերը պահել տանն ու սեփական փորձով համոզվել համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ