Բույսերն ինտերիերում․ 7 օրիգինալ մոտեցում

Բույսերը բնակարանի դիզայնում օգտագործելու գաղափարն ի հայտ է եկել շատ վաղուց։ Բույսերն այսօր էլ շարունակում են իրենց ուրույն տեղն ունենալ ինտերիերում, սակայն նոր ոճով ու լուծումներով։
Ներկայացնում ենք դրանց 7 հետաքրքիր կիրառումները, որոնք կօգնեն ինքնուրույն ձևավորել բնակարանը։

Ֆլորարիում

Ֆլորարիումը բույսերի համար նախատեսված ակվարիումների ժամանակակից անվանումն է։ Թափանցիկ տարաներում կարելի է աճեցնել տարբեր գաճաճ բույսեր, իսկ ֆլորարիումները հնարավորություն են տալիս աճեցնելու նաև այլ բույսեր, որոնք սիրում են տաք ու խոնավ պայմաններ և հատուկ խնամք չեն պահանջում։
Թափանցիկ տարաները կարելի է դնել բաց դարակաշարերով կահույքի վրա կամ այնտեղ, որտեղ պայմանները նպաստավոր կլինեն տվյալ բույսի համար։
բույսեր

Փոքրիկ ջերմոց

Էկոլոգիական կյանքը նախընտրողներին դուր կգա բնակարանի պատուհանագոգին փոքրիկ բանջարանոց ունենալու գաղափարը։ Ձեռք բերեք փոքրիկ ոճային կճուճներ ու ստեղծեք ձեր ծաղկանոցը բնակարանի որևէ անկյունում։
բույսեր

Փայտե աստիճան

Փոքրիկ դեկորատիվ սանդուղքը շատ հարմար է բույսերը հատուկ կախիչներից կախելու համար։ Ծաղիկների դիրքը կարելի է փոխել ըստ ցանկության ու անհրաժեշտության։ Բացի այդ, սանդուղքը նույնպես հնարավոր կլինի ժամանակ առ ժամանակ տեղափոխել։
բույսեր

Ջուտե զամբյուղներ

Սրանք հիանալի տարբերակ են հին ծաղկամանները գեղեցկացնելու համար։ Այս դեպքում բույսերը դառնում են յուրօրինակ աքսեսուարներ և կարող են զարդարել ննջասենյակի պատուհանագոգը։
բույսեր

Միանման ծաղկամաններ՝ հատուկ սեղանիկների վրա

Նորաձև ինտերիերում պետք է ընտրել միաոճ ու միագույն ծաղկամաններ, որոնք կարելի է դնել փոքրիկ սեղանիկի կամ պատուհանագոգի վրա։
բույսեր

Ջրով լի թափանցիկ անոթներ

Երբեմն բնակարաններում կարելի է հանդիպել ծառի խոշոր ճյուղեր՝ դրված թափանցիկ անոթներում։ Սա ոչ ստանդարտ մոտեցում է․ մենք ամենևին էլ խորհուրդ չենք տալիս պոկել ծառերն այս կոմպոզիցիան ստանալու համար։ Բայց նման բույսի հանդիպելու դեպքում, արդեն գիտենք, թե ինչպես կարելի է վարվել։
բույսեր

Կանաչ նկար

Լուսանկարներով լի պատերը և ուղղահայաց այգիները դեռ շարունակում են նորաձև մնալ։ Դրանք կարող են լինել ինչպես ամբողջ պատի երկայնքով, այնպես էլ նկարների ձևով։ Օրինակ խոհանոցում ֆիտոպատերին կարելի է աճեցնել նույնիսկ կանաչի։
բույսեր

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ