Բյուրեղապակյա ջահեր

Բյուրեղապակյա ջահերը դասական ջահի վառ օրինակ են, սակայն հետաքրքիր համադրություն են ունենում նաև ժամանակակից ինտերիերում:
Իհարկե, շատ բան կախված է ինտերիերի ոճից: Համարձակ փորձարկումները միշտ իրենց դրական արդյունքն են ունենում: Ահա բյուրեղապակյա ջահերի ու ժամանակակից ինտերիերի գեղեցիկ համադրությունների մի քանի լուսանկարներ, որոնք կօգնեն ճիշտ մոտեցում ցուցաբերել այս հարցում:

բյուրեղապակյա ջահ

Յուրահատուկ են ժամանակակից կահույքի կամ դասական կահույքի, բուխարու և բյուրեղապակյա ջահի համադրությունը:
բյուրեղապակյա ջահ

Կատարյալ պատկեր ստանալու համար պետք է առաստաղները բարձր լինեն, որպեսզի ընդգծեն բնակարանի ընդարձակությունը:

բյուրեղապակյա ջահ

Շատ գեղեցիկ է, երբ բյուրեղապակյա ջահի մետաղական հատվածները համապատասխանում են ինտերիերի այլ մետաղական տարրերի՝ կահույքի բռնակների հետ և այլն: Եթե լոգասենյակի տարածությունը մեծ է, ապա բյուրեղապակյա ջահ կարելի է տեղադրել նույնիսկ լոգասենյակում, եթե այն կառուցված է դասական ոճով:

բյուրեղապակյա ջահ

Սրանք մի քանի փորձարկումների օրինակներ են, որոնք ինտերիերին հաղորդում են յուրօրինակ ոճ ու շքեղություն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ