4 գաղտնիք ցածր առաստաղով բնակարանների համար

առաստաղ 1

Ցածր առաստաղներով բնակարանները լինում են ճնշող ու մռայլ։ Ի՞նչ անել, եթե ձեզ բաժին է ընկել ցածր ասաստաղով բնակարան։
Interier.am-ը ներկայացնում է 4 խորամանկություն, որոնք հաշվի առնելու դեպքում բնակարանն այլևս չի թվա փոքր ու ճնշող։

Գույն

առաստաղ 2
Բաց և սառը երանգներով առաստաղներն ավելի բարձր են թվում՝ ի տարբերություն մուգ ու տաք գույների։ Ահա, թե ինչու են սպիտակ առաստաղներն ավելի բարձր երևում։ Կարելի է կիրառել նաև մյուս հնարքը՝ պատերը ներկել առաստաղից ավելի մուգ երանգով։

Դիզայներները խորհուրդ են տալիս փոքր սենյակներում (նախասրահ, լոգասենյակ) օգտագործել սև առաստաղներ` անպայմանորեն հաշվի առնելով սենյակի լուսավորությունը։

առաստաղ 3
Լուսավորություն

առաստաղ 4
Դեպի ներքև ուղղված լույսը մեծացնում է սենյակը։ Եթե պատրաստվում եք վերանորոգել բնակարանը, առաստաղից հանեք ջահը և փոխարենն օգտոգործեք լուսադիոդային լուսավորություն։
Եթե առաստաղը ցածր է, ապա  ջահեր օգտագործելու կարիք չկա։

 

Ուղղահայաց գծեր

առաստաղ 7
Աչքին հաճելի են փռված գծերը․ նշանակություն չունի, թե դրանք ինչպես են կիրառվում։ Լավագույն տարբերակը նուրբ պաստառներն են։ Մյուս հնարքը կապված է դեկորների հետ։ Վարագույրները պետք է լինեն երկար, իսկ քիվերը՝ կցված առաստաղին։ Օգտակար կարող են լինել նաև երկար պահարանները, հայելիները և այլն։

Կոկիկություն

առաստաղ 6
Ցածր առաստաղներով բնակարաններում ուշադրության կենտրոնում են լինում սենյակի ստորին հատվածները, ուստի բնակարանում պետք է պահպանել կոկիկություն։ Խուսափեք կահույքի ու իրերի կուտակումներից և պահպանեք մաքրություն։ Բազմոցներն ու կոմոդները պետք է լինեն ցածր։
Հիշեք՝ ցածր առաստաղներով բնակարաններում պետք է իշխի մինիմալիզմը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ