Ժամանակակից ծաղկաման սենյակային բույսերի համար

yurahatuk-caxkaman

Շրջված ծաղկաման, ծաղկաման-բարձիկ, կպիչներով ծաղկաման. պարզվում է՝ ժամանակակից երիտասարդության մեջ բույսերի նկատմամբ սեր սերմանելը շատ հեշտ է: Առավել ևս այն դեպքում, երբ դիզայներական հնարամտությունների հիմնական մասն ուղղված է հոգսերը նվազագույնի հասցնելուն 🙂

yurahatuk-caxkaman

Եվ ահա, մի երիտասարդ դիզայներ որոշեց ծաղիկները գլխիվայր շրջել: Զարմանալի չէ, որ ծաղիկներն այսպես աճեցնելը դրականորեն ու հետաքրքիր կերպով տարբերվում է սովորականից:

Այս շինվածքն առաջին հերթին խնայում է ոռոգման համար նախատեսված ջուրը: Սովորական ծաղկաթաղարներում ջուրը շուտ է գոլորշիանում, ինչի պատճառով հարկավոր է ծաղիկները հաճախակի ջրել: Իսկ, ահա շրջված թաղարներում կենարար հեղուկն առաջին հերթին հագեցնում է բույսի արմատները, հետո միայն ներծծվում ընձյուղների մեջ:

yurahatuk-caxkaman

Շրջված թաղարից հողը չթափվելու համար դիզայները ծաղկամանը ծածկել է պլաստիկե հատուկ սկավառակով, որը կիպ հպվում է բույսի ցողուններին: Անվտանգության համար մշակվել է ծաղկամանը առաստաղին ամրացնելու հատուկ համակարգ:

yurahatuk-caxkaman

Սենյակային բույսերի համար երկրորդ ոչ ստանդարտ լուծումը բույսերը հորիզոնական դիրքով տեղադրելն է: Առաջին հայացքից դա զարմանալի ու անբնական է թվում, սակայն  մեր շուրջը նայելով կարող ենք տեսնել, որ հենց բնության մեջ հաճախ են հանդիպում անհավանական հորիզոնական պատկերներ՝ լքված շենքերի ու լեռների լանջերին: Տնային պայմաններում այդպիսի պատկերները հնարավոր են դարձել հատուկ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Բույսերը տեղադրվում են հատուկ տոգորված ստվարաթղթե տուփերի մեջ (թույլատրելի են նաև կերամիկան ու ալյումինը): Բնահողը նույնպես տոգորված է հավելումներով, որոնք թույլ են տալիս ջուրն ավելի երկար պահել: Արդյունքում հարկավոր է բույսերը ջրել ավելի հազվադեպ, քան սովորական ծաղկամաններում:

Այս տարբերակում ոչ մի նոր բան չկա, ուղղակի ստեղծվել է բույսերի ոռոգման համակարգի նոր տարբերակ: Այս ծաղկամանում աճող բույսն իրեն անհրաժեշտ ժամանակ կլանում է այնքան ջուր, որքան իրեն պետք է: Այս ծաղկամանի հատակին կա բացվածք, որի մեջ տեղադրված նեյլոնե բարակ թելերի միջոցով ծաղկամանի տակ դրված ջրամբարի ջուրը բարձրանում հասնում է հողին ու բույսին: Ժամանակակից դիզայնով ինքնաոռոգվող ծաղկաթաղարները հիանալի կերպով փոխարինում են հնաոճ թաղարներին ու դրանց տակ դրվող ջրով լի կաթսաներին:

yurahatuk-caxkaman

Եվս մեկ պրակտիկ տարբերակ, որը հոգում է բույսերը ոռոգելու մասին: Հիմնական անոթը կիսակլոր է, իսկ ներսում տեղադրված է հակակշիռ, որը թեքում է բույսը, երբ վերջինս ջրելու կարիք է ունենում: Կռացած թաղարն ու բույսը տերերին հուշում են, որ ջրելու ժամանակն է:

yurahatuk-caxkaman

Պարզ, օրիգինալ ու պրակտիկ լուծում պատուհանագոգերի կանաչապատման համար: Այս կիսակլոր ծաղկամանները կպիչների օգնությամբ ամրանում են հենց ապակուն: Ծաղկամանը պատրաստված է բարակ ու թեթև պլաստիկից, քանի որ ավելի ծանր նյութերն ապակու վրա երկար չեն մնա: Պատուհանին ամրացվող այս թաղարներն ամենից առաջ նախատեսված են կանաչեղենի՝ մաղադանոսի, սամիթի և այլնի աճեցման համար, ուստի ավելի հարմար է դրանք խոհանոցում տեղադրելը:

yurahatuk-caxkaman

Տնային բանջարանոցի գաղափարը շարունակելով՝ արժե հիշել նաև բույսերն ու կանաչիները լրագրասեղանների ու դարակաշարքերի մեջ աճեցնելու մասին: Այս մոդելն անշուշտ դուր կգա առողջ սննդի սիրահարներին:

yurahatuk-caxkaman

Մեկ այլ դիզայներ առաջարկում է սովորական քաղաքային բնակարանում ծաղկաթաղարների փոխարեն իսկական ծաղկաթմբեր տեղադրել: Հավաքածուն ներառում է տարբեր չափսերի ու երկրաչափական ձևերի ծաղկամաններ, որոնք կարելի է դնել ինչպես առանձին, այնպես էլ խմբերով՝ բնակարանում ստեղծելով բուսածածկ բազմահարկ թմբեր:

yurahatuk-caxkaman

Ֆիտոդիզայնի մեջ ծանրակշիռ դեր ունեն նաև բարձ-ծաղկամանները, որոնց յուրահատուկ դիզայնն ու հարուստ գունային գամման գրավում են կանաչապատման ոչ ստանդարտ մոտեցումներ սիրողների ուշադրությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ