Ծաղկապատվանդանն ինտերիերում
Ծաղկապատվանդաններն ինտերիերի ամենանրբաճաշակ ու գեղեցիկ տարրերից են։ Դրանք ցանկացած սենյակի հաղորդում են նրբագեղություն ու յուրօրինակություն։ Ի՞նչ է ծաղկապատվանդանն ու ինչպե՞ս այն կարելի է ներմուծել ժամանակակից ինտերիեր։
Ծաղկապատվանդանը յուրօրինակ պատվանդան է, որը նախատեսված է ոչ շատ մեծ իրերի համար։
Դիզայներները ծաղկապատվանդանի գաղափարը վերցրել են ճարտարապետությունից, որ առաջին անգամ օգտագործվել է որպես պատշգամբի, քիվերի հիմք և այլն։
- Նյութեր, որոնցից հնարավոր է պատրաստել ծաղկապատվանդաններ
- Փայտ
- Ապակի
- պլաստիկա և ակրիլ
- արհեստական կամ բնական քար, կվարց
- մետաղ
Ծաղկապատվանդանը նախասրահում
Նախասրահում այս պատվանդանը կարող է փոխարինել ԴՍՊ-ից, ՄԴՖ-ից և փայտից պատրաստված կահույքին։ Հիանալի տարբերակ կարող է լինել կախիչը, փափուկ աթոռն ու ծաղկապատվանդանը, որտեղ կարելի է դնել բանալիները, բջջային հեռախոսն ու այլ փոքրիկ իրեր։ Նախասրահի ինտերիերը կարելի է լրացնել մեծ հայելիով, ինչի կստեղծվի ամբողջականություն։
Ծաղկապատվանդան տան աշխատասենյակում
Եթե տանը հնարավոր չէ ունենալ աշխատասենյակ, ապա սեղանիկ-պատվանդանի միջոցով կարելի է ստանալ գեղեցիկ ու հարմարավետ անկյուն։ Որպես նստարան կարող է ծառայել ինչպես բազկաթոռն, այնպես էլ փափուկ աթոռը։ Եթե պլանավորել եք երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև, ապա հոգ տարեք, որ այն լինի լայն ու վրան տեղավորվի նոթբուքը կամ համակարգիչն իր ստեղնաշարով։ Սա, իհարկե, այնքան էլ հարմարավետ չի կարող լինել, որքան լայն սեղանածածկով գրասեղանները, սակայն շատ լավ տարբերակ են տարածություն տնտեսելու համար։
Ծաղկապատվանդան սանդուղքի տակ
Պրակտիկության տեսանկյունից կահույքի տեղադրումը սանդուղքի տակ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հնարավոր չէ խուսափել ավելորդ փոշուց։ Սակայն սանդողների բաց տարածությունը որևէ կերպ լրացնելու համար կարելի է օգտագործել ծաղկապատվանդան՝ զարդարված կոմպոզիցիաներով ու դեկորներով։
Ծաղկապատվանդան որպես հեռուստացույցի տակդիր
Ծաղկապատվանդանը որպես հեռուստացույցի տակդիր օգտագործելու գաղափարն այնքան էլ տարածված չէ, քանի որ այս դեպքում հնարավոր չէ թաքցնել լարերը։
Յուրօրինակ ինտերիերի կարևորագույն գրավականը յուրօրինակ դեկորներն ու իրերին են, որոնք օրիգինալություն ու թարմություն են հաղորդում բնակարանին։