Ժամանակակից ճապոնական էսթետիկա

ճապոնական ոճ
Ճապոնական ոճը եղել է շատ տարածված ու կիրառելի, սակայն ժամանակի ընթացքում դիզայներները սկսեցին խուսափել ավանդական էթնիկ պատկերներից։ Սակայն այժմ տարածված է ոչ թե բուն ճապոնական ոճը, այլ ոճավորումը։
Ժամանակակից ճապոնական ոճին բնորոշ են ճգնավորությունն ու հարմարավետությունը։
ճապոնական ոճ 2
Ոգեշնչվելով ճապոնական մոտիվներով՝ դիզայներներն առաջարկում են բնակարանները հարդարելու արտասովոր տարբերակներ և հիմնվում են արևելյան էսթետիկայի սկզբունքներից մեկի վրա, որն է ՝ վաբին։ Սա ենթադրում է շքեղության բացակայություն և նրբաճաշակություն։
ճապոնական ոճ 3
Ինտերիերում գերակշռում են բաց երանգները, ինչի շնորհիվ բնակարանը դառնում է ավելի ընդարձակ և լուսավոր։ Ոչ մեծ աքսեսուարներն ու դեկերներն ընտրվում են՝ համապատասխան էսթետիկական մյուս սկզբունքի՝ յուգենի, ինչը ենթադրում է առարկաների խորքային գեղեցկություն։
Իհարկե, առանց ավանդական տարրերի հնարավոր չէ պատկերացնել ինտերիերի հարդարանքը, ինչպես օրինակ փոքրի սեղանիկը, հատակին դրված փափուկ բարձերը խորհրդանշում են ավանդական թեյախմության արարողությունը։
ճապոնական ոճ 5
Տաք գույների ու եվրոպական ոճով հարդարված ինտերիերի սիրահարները ևս կարող են չանհանգստանալ։ Չնայած նկարում բնակարանի ինտերիերում բոլոր տարրերն առանձին-առանձին որևէ կերպ չեն առնչվում ճապոնական ոճին, սակայն այսպիսի ինտերիերն իր թեթևությամբ և պարզությամբ գնահատում են ճապոնացիները։
ճապոնական ոճ 6
Ճապոնական էսթետիկայի կարևոր սկզբունքներից է նաև սաբին, որը բառացի թարգմանությամբ նշանակում է ժանգ։ Սա գործածվում է, որպեսզի իրերին հաղորդվի այնպիսի յուրահատկություն, որն իրերը ձեռք են բերում ժամանակի ընթացքում։ Առաջնորդվելով այս սկզբունքով ՝ դիզայներները ստեղծում են ոչ միայն առանձին տարրեր, այլև հարդարում են սենյակներն ու ամբողջ բնակարանը։
ճապոնական ոճ 7
Եվս մեկ յուրօրինակ լուծում են առաջարկում դիզայներները պատշգամբը հարդարելու համար։ Ըստ նրանց՝ տան այս հատվածը պետք է ճիշտ օգտագործել։ Ամռանը պատշգամբը կարող է ծառայել որպես աշխատասենյակ և այլն։
ճապոնական ոճ 8
Թվում է՝ ճապոնական ոճն ավելի շատ բնորոշ է այն բնակարաններին, որտեղ ապրում են մեծահասակներ։ Սակայն սա ճիշտ չէ․ գրագետ կահավորված մանկական սենյակներն անհնար է չհավանել։ Մի քանի գունային երանգների, պարզության ու մինիմալիզմի համադրությունն օգնում են կենտրոնանալուն և ճանաչողությանը։
Գոյություն ունի կարծրատիպ ըստ որի՝ ճապոնական ոճը միապաղաղ է, ձանձրալի ու խիստ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։
ճապոնական ոճ 9

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ