Ամեն ինչ չինական ոճի մասին

չինական ոճ 1

Չինական ոճն իր ուրույն տեղն ունի ինտերիերում: Թվում է, թե յուրաքանչյուր տարր մտածված է, ունի հատուկ իմաստ ու գաղտնիք։ Հնարավոր չէ բնակարանը հարդարել այս ոճով՝ չիմանալով այս երկրի ավանդույթները, մշակույթն ու փիլիսոփայությունը։

Չինական ոճին բնորոշ են նրբությունը, կոկիկությունը, թեթևությունն ու ճկունությունը։

չինական ոճ 2

Ջահեր ու լապտերներ

Չինական ոճով hարդարված ինտերիերն ավելի կատարյալ կդառնա լուսավորության շնորհիվ, որին չինացիները մեծ ուշադրություն են դարձնում։ Ցանկացած սենյակի էներգետիկան կախված է նրանից, թե որտեղ են տեղադրված ջահերը, որտեղ է ուղղված լույսը և այլն։
Այս ամենի հիմքում բնականությունն է, ինչին կարելի է հասնել փոքրիկ խորամանկության շնորհիվ։ Օրինակ՝ ջահը կարելի է դնել շիրմայի ետևում։ Հետաքրքիր լուծում կարող են լինել նաև կողք կողքի դրված մի քանի լամպերը։
Ինչ վերաբերում է չինական ավանդական լապտերներին, դրանք ընդգծում են սենյակի առանձին հատվածներն ու ինտերիերը լրացնող տարր են հանդիսանում։

չինական ոճ 3

Դեկոր և աքսեսուարներ

Թղթե կամ կտորե պաստառները չինական ինտերիերի անբաժանելի մասն են կազմում․ հիերոգլիֆների ու զարդանախշերի միջոցով ընդգծվում է Արևելքի շունչը։
Կահույք ընտրելիս նախապատվությունը պետք է տալ հետևյալ նյութերին՝ ռոտանգա, բամբուկ, փափուկ փայտ և այլն։ Ինտերիերը կարելի է լրացնել բամբուկե ծաղկամաններով, արձանիկներով, ճենապակե սպասքով, բրոնզե ջահերով, մետաքսե նկարներով։

չինական ոճ 4

Գույն

Պետք է ճիշտ ընտրել գունային համադրությունները։ Չինական մշակույթում կապույտը կամ երկնագույնը խորհրդանշում է արժանապատվություն և ազնվականություն, կարմիրը՝ հաջողություն ու ջերմություն, կանաչը՝ հանգստություն։
Մի վախեցեք փորձարարություններից․ հենց այդպես են տարիներ առաջ ստեղծվել բոլոր ոճերը։
չինական ոճ 5

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ