Ճռճռացող հատակի պատճառները

ճռճռացող-հատակի-պատճառները-4

Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է հատակը ճռճռում: Ճռճռոցի պատճառը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչպիսին է հատակը: Առաջին կոնստրուկցիան ՓԹՍ (ДВП փայտաթելքային սալիկ) շերտերից է, որոնք տեղադրված են բետոնե սալիկների վրա։ Դրանց վրա 40 սմ քայլքով տափագերաններ են տեղադրվում։ Վերին շերտը նրբատախտակով կամ ՓՏՍ-ով է (ДСП փայտատաշեղային սալիկ) պատվում։

Երկրորդ տարածված կոնստրուկցիան. բետոնի հատակի վրա տափագերաններ են ամրացվում և փայտե տախտակներով պատվում։

Տափագերանները մոտ 4 սմ-անոց չորսվակներ են, որոնք հորիզոնական են տեղակայված, դրանք երեսման հիմքն են։ Տափագերանները, տեխնոլոգիապես թույլ են տալիս, որ հատակը շնչի։ Քանի որ, երեսումը բազմահենարան հեծանների վրա սովորական մեխերով է արվում, դրանք ժամանակի ընթացքում սկսում են թուլանալ։

Հատակի վերանորոգում. վերացնում ենք ճռճռոցը

Փայտե հատակների ճռճռոցը կարելի է ինքնուրույն անել։ Առաջին մեթոդն այն է, որ հատակը պետք է հիմնովին փոխեք ։ Սա թանկ կնստի, բայց փոխարենը ամեն ինչ որակյալ կլինի և հատակն էլ երկար կծառայի Ձեզ։ Կան շատ տարբերակներ փայտե հատակը երեսասվաղով փոխարինելու համար։

Կարելի է բնակարանի հատակը հեռացնել, երեսասվաղ անել և ծածկույթը փռել։ Այդ դեպքում միջանցքի մուտքի մոտ աստիճանի կարիք կլինի, քանի որ, բարձրությունների տարբերություն կլինի։ Դա թույլ կտա, որպեսզի առաստաղը թեթևակի բարձրանա։ Կարող եք նաև ամբողջ բնակարանի հատակը բարձրացնել, ինչը շատ գումար և ջանքեր է պահանջում։ Հատակի մակարդակը բարձրացնելու համար կերամզիտ են օգտագործում` գիպսաթելքային շերտերով, արտամղիչ փրփրապլաստով և այլ նյութերով շերտավորված։ Տարբերակներից մեկն էլ այն է, որ հաստ նրբատախտակի նոր երեսում դրվի` պտուտակներով ամրացնելով։ Եթե հին տափագերանները վատ վիճակում են, ապա դրանք պետք է փոխել։

Հատակի ամրացում

Երկրորդ տարբերակը քիչ ծախսատար է, պարզապես պետք է հատակը ամրացնել, որպեսզի ճռճռոցից ազատվեք:

  1. Սկզբում պետք է որոշել, թե Ձեր տախտակները բետոնե սալիկներից ինչ հեռավորության վրա են գտնվում ։ Դրա համար անհրաժեշտ է մոտ 4 մմ տրամագծով անցք գայլիկոնել, և մետաղալարով խորությունը չափել։
  1. Փայտն ամրացնելու անհրաժեշտ երկարության պտուտակներ գնեք, որպեսզի դրանք ամբողջությամբ տախտակի մեջ մտնեն և դուրս չցցվեն։
  1. Այժմ պետք է տափագերանների տեղերը գտնեք։ Դրանք կարող եք հատակի վրայի մեխերով հայտնաբերել, քանի որ մեխերը տեղակայված են տափագերանների երկայնքով։

Երկրորդ տարբերակը շրիշակի հեռացումն է։ Պատից հատուկ 1-2 սմ ազատ թողած տարածություն կա, որի օգնությամբ տափագերանները կտեսնեք։

  1. Պտուտակի տրամաչափից 1-2 մմ փոքր անցք գայլիկոնեք։
  1. Պտուտակները պտուտակադարձիչով լավ ամրացրեք։
  1. Բոլոր տախտակները նույն կերպ ամրացրեք տափագերաններին։
  1. Եվս մեկ տարբերակ. օգտագործել մինչև բետոնը եղած հեռավորության երկարությանը հավասար պտուտակներ։ Նախապես պետք է ծայրերը կտրել, որպեսզի ժամանակի ընթացքում բետոնը չվնասվի։ Այս դեպքում դա լրացուցիչ հենարան է, որը չի թողնի, որպեսզի տախտակները ճկվեն։

Ուշադրություն: Այս մեթոդը չի օգնի, եթե ճռճռոցի պատճառը վատ ամրացված տափագերաններն են։ Այդ դեպքում կարելի է փորձել դրանք երկար խցաբութակներով բետոնին ամրացնել։

Խորհուրդ: Եթե ճռճռոցի պատճառը տախտակների իրար քսվելն է, ապա դրանց միջև կարելի է փայտե սեպեր խրել։ Հուսով ենք կարողացանք Ձեզ օգնել ազատվել հատակի ճռճռոցից։ Այդ անհարմարությունները հնարավոր է վերացնել 1 օրում և երկար ժամանակ վայելել անաղմուկ կյանքը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ