
ք. Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն (17-րդ թաղամասում, դատարանի շենքի դիմաց)
Հեռ. +374-10-319110, +374-10-398711, +374-10-381751
Մեր մասին:
«Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում տասնհինգ տարի զբաղվելով բազմաոլորտ գործունեությամբ` հայ սպառողին է առաջարկում մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք: «Պրոֆ Ալ»-ը հայտնի է կահույքի արտադրմամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների, հատակի ծածկերի ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «Պրոֆ Ալ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «Պրոֆ Ալ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: «Պրոֆ Ալ» ընկերությունը միակն է, որ միաժամանակ համագործակցում է եվրոպական մոտ հիսուն հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, իսկ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչ լինելը` բավականին պատասխանատու առաքելություն է:…


