"ԻՏԿ-ՌՈՒՍ" ՍՊԸ
«ԲՈԳԱՐՏ» ԻՆՏԵՐԻԵՐ-ՍՐԱՀ
"ԻՏԿ-ՌՈՒՍ" ՍՊԸ հասցեներ, հեռախոսահամարներ և կոնտակտային տվյալներ

Ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք

Հեռ.  +374-10-567267

 

Կապվեք մեզ հետ

Մեր մասին:

“Bogart Interior Salon”-ը (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահը) հիմնադրվել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանում, Երևան քաղաքում: Ավելի քան 10 տարիների գործունեությունն ու փորձն ամերիկյան և եվրոպական ամենահայտնի բրենդերի հետ «Բոգարտ» կահույքի և ինտերիերի սրահին դարձրել են Հայ Գնորդի ամենահուսալի գործընկերը:Իր աշխատանքը սկսելով ամերիկյան “Thomasville” ընկերության արտադրանքից` «Բոգարտը» շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ հասարակության շրջանում` որպես մեր իրականությունը ժամանակակից ինտերիեր դիզայնի վերջին նվաճումներին հաղորդակից դարձնող յուրօրինակ կամուրջ: Այժմ «Բոգարտ կահույքի և ինտերիերի խանութ-սրահը» համալրել է իր գործընկերների շարքն ամերիկյան և իտալական կահույքի, ինտերիերի և աքսեսուարների այնպիսի հայտնի ապրանքանիշերով, ինչպիսիք են “Baker”–ը, “Francesco Molon”–ը, “Ralph Lauren”–ը, “Henredon”–ը և այլն, առաջարկելով գնորդին բացառապես բնական փայտից, բրոնզից, բնական կտորներից և կաշվից պատրաստված կահույք՝ ննջասենյակի, ճաշասենյակի, խոհանոցի, աշխատասենյակի և հանգստի սենյակի ողջ կահավորման համար: Մեզ մոտ կգտնեք ինչպես դասական, այնպես էլ մոդեռն, արտ-դեկո ոճերի կահույք, աքսեսուարներ և լուսավորման պարագաներ:
Բացի կահույքից սրահում Դուք կարող եք գտնել նաև ջահեր, լուսամփոփներ, ինքնատիպ աքսեսուարներ, մոմեր, պատի դեկորներ, հայելիներ, փայտով եզերված ինտերիերային նկարներ, դեկորատիվ ծաղիկների հարուստ տեսականի, որոնք յուրաքանչյուր ինտերիեր լրացնող փոքրիկ, բայց պարտադիր մասնիկներ են:

Ամեն ինչ տան և ինտերիերի մասին
կահույք-2019
Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը: Առաջարկում ենք ծանոթանալ...
ավելին
փող բերող ծառեր
Փող և հաջողություն բերող ծառեր
Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին,...
ավելին
հայելի
Հայելիները լոգասենյակում
Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց,...
ավելին
դիտել ավելին