«ՄԱԼԽԱՍՅԱՆՇԻՆ» ՍՊԸ հասցեներ, հեռախոսահամարներ և կոնտակտային տվյալներ

 

 

 

Կապվեք մեզ հետ

Մեր մասին:

 

«ՄալխասյանՇին» ընկերությունը մեր հանրապետությունում կայացած և զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող խոշոր շինարարական ընկերություններից է, որը մատուցում է միայն բարձրորակ ծառայություններ : Ընկերությունը հագեցած է ժամանակակից շինարարական տեխնիկայով, ինչն ապահովում է աշխատանքի կատարյալ արդյունք, իսկ մասնագետներն աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով: Միշտ առաջնորդվելով ճշտապահությամբ, տեխնոլոգիական ճկուն լուծումներով, բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները կարողանում են հմտորեն և կարճ ժամկետներում կառուցել սեյսմակայուն և յուրօրինակ շինություններ:«Մալխասյանշին» ընկերությունն իրականացնում է շինարարական համալիր ծառայություններ՝ բնակելի և հասարակական շենքերի, շինությունների կապիտալ շինարարություն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում, նախագծում, ինտերիեր, Էքստերիեր, լանդշաֆտային դիզայն, ներքին, արտաքին հարդարման աշխատանքներ, լողավազանների կառուցում, տարատեսակ շինմոնտաժային աշխատանքներ:«Մալխասյանշին» ընկերությունն իր ծավալած մեծամասշտաբ աշխատանքներում մշտապես աչքի է ընկել բարձրորակ և կազմակերպված աշխատանքով` իրականացնելով մի շարք բարդ նախագծերի ու կառույցների շինարարական աշխատանքներ:Ընկերության կողմից արդեն իսկ ավարտված է մասշտաբային «CASA BLANCA» բնակելի թաղամասը: Այս կոնցեպտուալ, նոր լուծումներով թաղամասում մոդեռնը ու մինիմալիզմը համատեղված են ապահովության և հուսալիության հետ, այստեղ թե՛ ինտերիերը՝ շնորհիվ օպտիմալ լուծումների, թե՛ էքստերիերը, ներդաշնակ են շրջակա միջավայրին և առանձնատները դարձնում են վայր, որտեղ կարող եք վայելել ընտանեկան երեկոների անդորրը կամ կազմակերպել բազմամարդ հյուրերով միջոցառումներ: Ամեն մանրուք հաշվարկվել է «Մալխասյանշին» ընկերության պրոֆեսիոնալ աշխատակազմի կողմից:

Ամեն ինչ տան և ինտերիերի մասին
կահույք-2019
Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը: Առաջարկում ենք ծանոթանալ...
ավելին
փող բերող ծառեր
Փող և հաջողություն բերող ծառեր
Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին,...
ավելին
հայելի
Հայելիները լոգասենյակում
Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց,...
ավելին
դիտել ավելին