«ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ» ԱԿ հասցեներ, հեռախոսահամարներ և կոնտակտային տվյալներ

 

 

Կապվեք մեզ հետ

Մեր մասին։

1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում իրականացվեցին շուկայական հարաբերությունների ձևավորման առաջին քայլերը: Կազմակերպվեցին արտադրական կոոպերատիվներ, որոնք ստեղծվում էին որևէ գործարանի կամ այլ արտադրական ձեռնարկության կազմում:
1988 թ. Ձերժինսկու անվան «Հաստոցաշինական գործարանին» կից մեր կողմից հիմնվեց «Լիտեյշչիկ» արտադրական կոոպերատիվը: Գործարանի տարածքում վարձակալվեց տարածք, և մեր ոչ մեծ խումբը (Արսեն Հայրապետյան, Վարդան Վարդանյան, Եփրեմ Խուդգարյան և ես) սկսեց իր գործունեությունը:
1990-1992 թթ. ՌԴ-ի Լիպեցկ քաղաքից ձեռք բերեցինք թուջե խողովակների արտադրության համար անհրաժեշտ մեքենասարքավորումներ և սանտեխնիկայի արտադրության համար պահանջվող մետաղական կաղապարներ: Շուրջ 10 տարի այդ արտադրատեսակները մեծ պահանջարկ ունեին մեր հանրապետությունում:
Դրանք այնուհետև սկեցինք արտահանել նաև Վրաստան:
1995-1996 թթ. Հայաստանի Հանրապետությունում զգալի փոփոխություն ապրեց արտադրական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը: 1996թ-ից «Լիտեյշչիկ» արտադրական կոոպերատիվը վերագրանցվեց որպես «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվ:
1996թ. Երևանի N 1 ՈՒԱՏՁ-ի «Իկարուս» մակնիշի ավտոբուսի պարկի տարածքում վարձակալեցինք ձուլման, մեխանիկական, զոդման արտադրամասեր, ուր ծավալեցինք մեր գործունեությունը:
1999-2001 թթ. N 1 ՈՒԱՏՁ-ը ճանաչվեց սնանկ և դրվեց աճուրդի: Մենք գնեցինք տարածքի մի մասն ու արտադրական հզորությունները տեղափոխեցինք մեր սեփական տարածք:
Կատարել ենք մեծ աշխատանք. արտադրամասերը լրիվ հզորությամբ  գործարկելու համար վերանորոգվել է ավելի քան 8000 քմ տանիք, կանաչապատվել են տարածքներ, ստեղծվել մի գողտրիկ այգի: Ձեռք են բերվել հաստոցներ և այսօր արդեն ավարտին ենք հասցնում ձուլման երկրորդ արտադրամասը: Մեր այս փոքրիկ գործարանը կարելի է համարել նաև «ամենահաս» ձեռնարկություն: Հայաստանի բազմաթիվ  ձեռնարկություններում  շարքից դուրս եկած հաստոցների նմանատիպը ձուլվում, մեխանիկական մշակման է եթարկվում մեզ մոտ: Մեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ այսօր մեր կայուն տեղն ունենք  Հայաստանի գործարար  աշխարհում: Մեր արտադրանքը հայտնի է Հայաստանի և ԼՂՀ սահմաններից  դուրս` Վրաստանում, Ռուսատանի Դաշնությունում և այլուր: Արտադրությունում ներգրավված են վարկային միջոցներ` նոր տեխնոլոգիաներ  ներդնելու,  շրջանառու միջոցներ ձեռք բերելու նպատակով:
Ունենք  գիտական  և արտադրական  բազմաթիվ  գործընկերներ:
Ունենք 36 բարձրակարգ  մասնագետ-աշխատողներ:
Այսօր էլ մեր աշխատախումբը շարունակում է աշխատել նույն նվիրրվածությամբ` նվաճելով նոր արտադրական բարձունքներ և շենացնելով մեր երկիրը:

 

Ամեն ինչ տան և ինտերիերի մասին
կահույք-2019
Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը: Առաջարկում ենք ծանոթանալ...
ավելին
փող բերող ծառեր
Փող և հաջողություն բերող ծառեր
Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին,...
ավելին
հայելի
Հայելիները լոգասենյակում
Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց,...
ավելին
դիտել ավելին