

Լամինատը բազմաշերտ ծածկույթ է, որի պատրաստման համար որպես հումք ծառայում է փայտաթելային սալը։ Այն պատրաստվում է սեղմման եղանակով, ինչի շնորհիվ էլ կարողանում է դիմակայել ճնշմանը: Լամինատն ունի բազմաթիվ առավելություններ` այն Էկոլոգիապես մաքուր է, ունի գույնի ու ձևի լայն ընտրություն, տեղադրելն ու խնամքը չափազանց հեշտ է և ամենակարևորը մատչելի ու հասանելի է գնորդներին:
Լամինատը հատակի ծածկույթներից ամենատարածվածն է` շնորհիվ տեսականու բազմազանության: Այն ոչ միայն ջերմություն ու հարմարավետություն է ստեղծում, այլև բնակարանը դարձնում է ոճային ու նրբաճաշակ: Լամինատե հատակների տարատեսակությունը թույլ է տալիս այն կիրառելու ցանկացած ոճի ինտերիերում: Շատ կարևոր է ճիշտ ընտրել գույնն ու նախշերը և չմոռանալ, որ այն ոչ միայն ծառայում է որպես հատակի ծածկույթ, այլև դեկորատիվ դեր է կատարում սենյակի դիզայնում:
«Սան Լեդ» լամինատե հատակների մասնագիտացված խանութ-սրահն առաջարկում է որակյալ լամինատների լայն տեսականի ցանկացած տարածքի համար: Այստեղ դուք կկարողանաք ընտրել սենյակի կահույքին ու գույներին համապատասխան լամինատ:
«Սան Լեդ»` նրբաճաշակ ինտերիեր որակն ու բարձրաճաշակությունը գնահատողների համար:

Հասցե
Վարդանանց 15/2

Հեռախոսահամար
096 47 40 07

Էլեկտրոնային հասցե
hatakner@mail.ru
Երկ
Երք
Չրք
Հնգ
Ուրբ
9:00-19:00
Շաբ
Կիր
9:00-19:00
Սան Լեդ լամինատե հատակներ
Վարդանանց 15/2


