«ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
«Շեն Արտադրություն»
«ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ հասցեներ, հեռախոսահամարներ և կոնտակտային տվյալներ

ք. Երևան, Շիրակի 2/2

Հեռ` +374 10 422682

Կապվեք մեզ հետ

Մեր Մասին:

«Շեն Հոլդինգ» ընկերությունը ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից է և միակը, որ տրամադրում է ապրանքների և ծառայությունների համալիր ցանկ: Հոլդինգն իր գործունեությունն է ծավալում հանքարդյունաբերահանման, շինանյութի արտադրության և ներմուծման, շինարարական և ներքին հարդարման աշխատանքների ոլորտներում և աշխատում է իր յուրաքանչյուր այցելուին առաջարկել առավելագույն հասանելի որակի ապրանքատեսակներ և ծառայություններ: Դառնալով մեր գործընկերը ՝ Դուք կարող եք վստահ լինել, որ մեր համագործակցությունը կառուցված կլինի համատեղ վստահության և այդ վստահությունն արդարացնելու մեր պատրաստակամության վրա:

Իր գործունեության սկզբնական տարիներին «Շեն Հոլդինգ»-ը զբաղվում էր շինանյութերի ներմուծմամբ և վաճառքով: Այնուհետև, ղեկավարությունը կայացրեց ռազմավարական որոշում. զարգացնել հայկական արտադրությունը, աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում, ընկերությունը հիմնեց իր սեփական առաջին արտադրամասը և այսօր հանդիսանում է ՀՀ-ում շինարարության և ներքին հարդարանքի համար կիրառվող մի շարք մատչելի, բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նութերի ամենախոշոր արտադրողներից մեկը:

Ընկերությունը Հայաստանում հիմնել և շահագործում է չոր շաղախների, ներկերի և լաքերի գործարանը, որն ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող և էկոլոգիապես մաքուր շինարարական ներկերի արտադրություն, կառուցել և շահագործման է հանձնել արդյունաբերական և կենցաղային նշանակության բետոնե բլոկերի վերազինված արտադրամաս:

Ընկերությունը մշտապես իրականացնում է իր արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը, համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին:

Սեփական արտադրանքը կազմակերպելու, դրա կայուն որակը և հաստատուն ինքնարժեքը վերահսկելու համար Հոլդինգն իրականացնում է սեփական հումքի արդյունահանման աշխատանքներ գիպսատար ապարների, ավազի և օրգանածին կրաքարերի հանքավայրերում: Արդյունահանված հումքը կիրառվում է շինանյութերի արտադրության մեջ, ինչն առաջին հերթին նպաստում է շինանյութի՝ արտասահմանից ներկրման ծավալների կրճատմանը և դրանց մատչելիությանը:

Ընկերությունն արտադրում է հակակոռոզիոն, ճակատային, լատեքսային, պատի, առաստաղի, հատակի ներկեր, նախաներկ, ալկիդային էմալ, ջրադիսպերսիոն և այլ ներկեր, ինչպես նաև ծեփամածիկներ, շինարարական չոր շաղախներ, սվաղ, սալիկի սոսինձներ, կապակցող նյութեր, բետոնե բլոկեր, մայթի սալիկներ և եզրաքարեր:

Ընկերությունն արտադրում է ինչպես ստանդարտ (հարթ մակերեսով, մոխրագույն), այնպես էլ «սպլիտ» տեսակի (ուռուցիկ մակերեսով, գունավոր) բետոնե բլոկներ և երեսպատման սալիկներ: Դրանք օգտագործվում են թե° առանձնատների, թե° բարձրահարկ շենքերի շինարարության համար:

Ութ տարբեր ձևերի բազմագույն մայթի սալիկները հնարավորություն են տալիս ստանալու հարյուրավոր գեղեցիկ շարվածքներ, որոնք կզարդարեն Ձեր փողոցը, բակը կամ այգին: Սալիկների վերին շերտը ստացվում է քվարցային ավազից, ինչի շնորհիվ դրանք աչքի են ընկնում բացառիկ ցրտադիմացկունությամբ և չսահեցնող հատկությյամբ:  ՇԵՆ-ի մայթի սալիկներն ունեն 6սմ բարձրություն և դիմանում են մինչև 30 տոննա ծանրությանը:
Երեք տարբեր չափերի եզրաքարերը ևս արտադրվում են նշված տեխնոլոգիայով և ունեն ունիվերսալ կիրառություն: Այգու և թեք հողային մակերեսների համար հրաշալի լուծում են մեր կողմից արտադրվող բազմագույն ծաղկամանները, որոնցով հնարավոր է յուրօրինակ դեկորատիվ աստիճանավանդակներ ստանալ զառիթափ հողակտորների վրա:

Պարիսպներին վերջնական գեղեցիկ տեսք հաղորդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ՇԵՆ-ի ծածկաքարերը, իսկ փողոցներից և բակերից անձրևաջրերի պատշաճ հեռացումն ապահովելու նպատակով` ջրահեռացման բլոկները:

Ամեն ինչ տան և ինտերիերի մասին
կահույք-2019
Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը: Առաջարկում ենք ծանոթանալ...
ավելին
փող բերող ծառեր
Փող և հաջողություն բերող ծառեր
Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին,...
ավելին
հայելի
Հայելիները լոգասենյակում
Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց,...
ավելին
դիտել ավելին