«ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
«Շեն Տեքստիլ»
Ոլորտներ
Ապրանքներ և ծառայություններ
«ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ հասցեներ, հեռախոսահամարներ և կոնտակտային տվյալներ

Ք. Երևան, Սեբաստիայի փող., 157/2 շենք

Հեռ. +374-91-644444, +374-10-770500

 

Կապվեք մեզ հետ

Մեր մասին:

«Շեն Տեքստիլ» խանութ-սրահը գործում է 2007թ օգոստոսի 1-ից: Համագործակցելով իտալական, իսպանական, գերմանական և եվրոպական այլ խոշորագույն ընկերությունների հետ` խանութն իր հաճախորդին է ներկայացնում ժամանակակից գրաֆիկական լուծումներով դասական ու նրբաոճ գործվածքների, ինչպես նաև գորգերի, քիվերի ու աքսեսուարների լայն տեսականի:

Ունենալով ննջարանի, խոհանոցի և լոգարանի համար նախատեսված պարագաների, վարագույրի, քիվերի և աքսեսուարների, ծածկոցների և կահույքի պաստառապատման գործվածքների բազմաոճ տեսականի` մեր դիզայներներին հնարավորություն է ընձեռվում բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները: Տնային տեքստիլի լայն տեսականին, բազմերանգությունը, գունային տարբեր լուծումները հնարավորինս հեշտացնում են հաճախորդի ընտրությունը: Մեր դիզայներները, անընդհատ ներկա գտնվելով միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, համալրում են խանութը նոր տեսականիով: Մանկական սենյակների համար նախատեսված քիվերը, գորգերը, բաղնիքի աքսեսուարներն ուղղակի ապշեցնում են իրենց յուրօրինակությամբ:

«Շեն Տեքստիլ»-ը ծառայությունների մի ամբողջ կոմպլեքս է առաջարկում հաճախորդներին: Խանութ-սրահում նմուշների ընտրություն կատարելուց հետո իրականացվում է դիզայների խորհրդատվություն հաճախորդի բնակարանում: Տեղում արվում են էսքիզներ` հաշվի առնելով նաև տանտիրոջ պատկերացումներն ու ճաշակը: Այնուհետև դրանք հաշված օրերի ընթացքում վերածվում են պատրաստի վարագույների, բարձերի և ծածկոցների` շնորհիվ մեր հմուտ դերձակների ու նորագույն սարքավորումների: Արվում է ամեն ինչ, որպեսզի արտադրանքը կատարյալ տեսք ունենա և տարբերվի կարի մաքրությամբ ու որակով: Մեր մասնագետներն իրականացնում են նաև քիվերի և վարագույրների մոնտաժման աշխատանքներ հենց բնակարանում:

Մեր սրահում ստեղծվել է հատուկ անկյուն, որտեղ ներկայացվող բոլոր ապրարանքատեսակները Swarovski բյուրեղապակուց են: Ավելի քան 1 դարյա պատմության ընթացքում Swarovski բյուրեղապակին դարձել է բարձր որակի, ճոխության ու փառաշուքության խորհրդանիշ` չզիջելով իր փայլով և հարգով անգամ ադամանդին: Այս տեսականին, որն առաջարկվում է մեր սրահում, նախատեսված է այն մարդկանց համար, որոնք նախընտրում են պերճաշուք և դասական կենսաձև: Ambiente and Design ավստրիական ընկերությունը Swarovski բյուրեղահատիկները օգտագործել է վարագույրի գործվածքի, բարձերի և վարագույրին կից դեկորատիվ դետալների վրա: Ավստրիական Kettel & Beschichtungs ընկերության կողմից արտադրված գորգերը նույնպես զարդարված են Swarovski բյուրեղաքարերով:

Swarovski-ի շարքին ամբողջական տեսք են տալիս իտալական Rilox և իսպանական Gifer ընկերությունների կողմից արտադրված բացառիկ քիվերի ընտրանին, որոնց ծայրերը Swarovsi բյուրեղապակուց են և ստեղծված են ձեռքի աշխատանքի շնորհիվ:

Ամեն ինչ տան և ինտերիերի մասին
կահույք-2019
Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը: Առաջարկում ենք ծանոթանալ...
ավելին
փող բերող ծառեր
Փող և հաջողություն բերող ծառեր
Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին,...
ավելին
հայելի
Հայելիները լոգասենյակում
Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց,...
ավելին
դիտել ավելին