«ԹԵՐՄՈՌՈՍ-ԱՐ» ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Ջեռուցման արվեստ
«ԹԵՐՄՈՌՈՍ-ԱՐ» ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ հասցեներ, հեռախոսահամարներ և կոնտակտային տվյալներ

ք. Երևան, Վարդանանց փող., 15 շենք, 1-ին հարկ

Հեռ. +374-10-548315 , +374-10-516115 , +374-91-241528

 

Կապվեք մեզ հետ

Մեր Մասին

«Թերմոռոս-Ար» հիմնադրվել է 2004թ. և հանդիսանում է ՌԴ հայտնի «Թերմոռոս» և «Ար-սերվիս» ընկերությունների համատեղ դուստր-ձեռնարկություն: Այսօր «Թերմոռոս-Ար» ընկերությունը ՀՀ արդյունաբերողների և գործարարների, ինչպես նաև ՀՀ ճարտարապետների և շինարարների միությունների պատվավոր անդամ է: Ընկերության առաջնային խնդիրն է բնակչությանն ապահովել անվտանգ, հուսալի ջեռուցման համակարգերով, տեխնիկապես և էսթետիկորեն ներդաշնակ ջեռուցման սարքերով և մատուցել բարձրորակ ծառայություններ: «Թերմոռոս-Ար» ընկերությունն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի՝ իր առաջարկած ապրանքատեսականու և ծառայությունների բարձր որակի համար:
Լինելով մի շարք աշխարհահռչակ կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Թերմոռոս-Ար»–ն իրականացնում է բացառիկ նախագծեր որակյալ ապրանքատեսականիով:
Նախագծային փուլում «Թերմոռոս-Ար»–ի մասնագետներն ապահովում են հաճախորդի պահանջներին համապատասխան խորհրդատվություն՝ հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ոճային նախասիրությունները:
Իրականացվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Ընկերության մշակած հրատապ արձագանքման գործելաոճի արդյունքում ցանկացած խնդիր կարճ ժամանակներում համապատասխան լուծում է ստանում: «Թերմոռոս-Ար»–ն իրականացնում է նաև մեծ շինությունների ջեռուցման համար նախատեսված կաթսայատների կառուցման աշխատանքներ:
«Թերմոռոս-Ար»–ն ապահովված է եվրոպական ամենահայտնի մատակարարներից ներկրվող կցամասերով, որոնք թույլ են տալիս շտկել ջեռուցման սարքերի հետ կապված յուրաքանչյուր անսարքություն կարճ ժամկետներում:
«Թերմոռոս-Ար»–ի գործունեությունը մեր հանրապետությունում բազմիցս է ներկայացվում հանրության լայն շրջանակներին տեղական և միջազգային տարաբնույթ ցուցահանդեսների ժամանակ, իսկ երկրում իրականացվող որակի գնահատման ազգային մրցանակաբաշխություններին ընկերությունը ոլորտում մշտապես նվաճում է լավագույնի տիտղոսը:
Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային. Ահա «Թերմոռոս-Ար»–ի սկզբունքային մոտեցումը՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի շուկայում, ինչն էլ մեկ անգամ ևս բնութագրում է ընկերության որդեգրած կարգախոսի էությունը՝

Ամեն ինչ տան և ինտերիերի մասին
կահույք-2019
Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը: Առաջարկում ենք ծանոթանալ...
ավելին
փող բերող ծառեր
Փող և հաջողություն բերող ծառեր
Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին,...
ավելին
հայելի
Հայելիները լոգասենյակում
Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց,...
ավելին
դիտել ավելին