Դամասկոսյան նախշերով պաստառներ
Դամասկոսյան նախշերով պաստառներն այսօր լայն կիրառում ունեն։ Այս նախշերի պատմությունը գալիս է դեռևս վաղ ժամանակներից, երբ սիրիական Դամասկ քաղաքում գործվածքեղենի մասնագետները սկսեցին ստեղծել այսպիսի նախշերով կտորներ։
Դամասկոսյան են կոչվում ցանկացած չափի կար չունեցող նախշերն ուղղահայաց ուղղվածությամբ։ Ոճը հիմնականում զարդանախշային է։
Դամասկոսյան նախշերով պաստառների կիրառումն ինտերիերում
Չնայած նրան, որ առաստաղների պաստառապատումը մնացել է անցյալում՝ բայց այս նախշերով պաստառները դեռ շարունակում են զարդարել առաստաղները։ Պատերը կարող են լինել միաագույն, իսկ առաստաղը՝ պաստառապատված։
Հետաքրքիր կլինի, եթե միևնույն նախշերը տեղափոխվեն կտորի վրա ու որպես ծածկ ծառայեն աթոռների, բարձերի համար և այլն։
Նրանք, ովքեր չեն սիրում փորձարկումներ անել և վախենում են գունային համարձակ համադրություններ անելուց կարող են ինտերիրում հանգիստ օգտագործել այս պաստառների բաց երանգով տարբերակները, որպեսզի գույների միջև հակադրություններն այնհայտ ու մեծ չլինեն։
Եթե փորձարկումների սիրահար եք, ապա կարող եք պաստառի նախշն ու գույնն ընտրել ըստ շրիշակների ու դռների երանգների։ Լավագույն տարբերակը սպիտակի ու որևէ այլ գույնի համադրությամբ պաստառներն են։ Եթե նույնիսկ մյուս գույնը շատ վառ է, ապա սօպիտակը մեղմացնում է արտահայտչականությունը։
Գունային մուգ երանգներով պաստառները կարելի է օգտագործել լավ լուսավորված բնակարաններում։ Այս դեպքում կարելի է ընտրել կապույտ, կանաչ, մուգ կարմիր երանգները։
Ճիշտ է, դամասկոսյան նախշերը դասական չեն, բայց ժամանակի ընթացքում սկսել են դասականություն վայելել։ Նույն ձևով անգլիական, ֆրանսիական ու ամերիկյան դասական ոճերում շատերն այս նախշերը կիրառում են դեկորատիվ պանելների (տախտակադրվագների) հետ։
Դրանք կարող են պատրաստված լինել փայտից կամ ՄԴՖ-ից։ Այդ դեկորատիվ տարրերը պետք է լինեն հատակից մոտ 1 մետր բարձրության վրա։
Դամասկոսյան նախշերի կիրառումը որմնախորշերում
Առանձնակի ուշադրություն են գրավում այս պաստառների կիրառումները որմնախորշերում։ Դրանք ընդգծում են պատն ու կահույքի տպավորություն են ստեղծում դրակաշարերով որմնախորշերի դեպքում։ Սակայն այս դեպքում էլ չպետք է մոռանալ գունային համադրությունների մասին։