Դասական ինտերիեր՝ ֆյուժնի տարրերով

Ինտերիերին դասական լուծումներ տալիս դիզայներները հաճախ են բախվում մի խոչընդոտի, այն է՝ դրանք բավականաչափ միօրինակ են ու խստաշունչ: Դրա պատճառները մի քանիսն են ու գլխավորն ինտերիերների կանոնիկությունն է: Ինչ անել, երբ պատվիրատուն ցանկանում է իր լավատեսական ու կենսուրախ տրամադրությունն արտահայտել վառ ու յուրօրինակ լուծումներով: Դրա լուծումը գտնվել է՝ զուսպ դասականը լրացվել է ֆյուժն ծայրահեղ ոճի տարրերով: Ահա ինտերիերի լուծումների մի քանի օրինակ, որոնք կարելի է իրագործել այս ոճերի խաչմերուկում:

Նախասրահ

Մեծ ու ընդարձակ նախասրահհ տեսքն՝ իր մուգ գույնի փայտե գրադարանով ու զանազան դեկորատիվ զարդանախշերով զարդարված հաեյլու պատով, լրացնում է բաց կանաչ պուֆը: Այս համարձակ գույնը վայրկենապես դրական տրամադրություն է ստեղծում: Այս շեշտադրումը միաժամանակ օգնում է վերացարկվել նախասրահի պատերի ու առաստաղի վեհ հարդարանքի ճնշող տրամադրությունից:

Հյուրասենյակ

Վառ տեքստիլի ու բազկաթոռի համարձակ ձևի համադրությունը՝ համատեղված մարսալայի գույնի թավշե եզրագծով պահպանողական բազմոցների հետ, ամենասիրված դիզայներական լուծումներից մեկն է: Այն հիշեցնում է 20-րդ դարի 40-ականների ամերիկյան հյուրասենյակների շքեղությունը: Հենց այս շրջանում էլեկտրական լուսավորում ունեցող բնական քարե սլեբների օգտագործումը շքեղության ու բացառիկ ճաշակի նշան էր դարձել: Ի լրումն դրա՝ քարի մեմ լուսարձակումը տարածությունը լցնում է ինտերիերի դիզայնի առանձնակի դասական փայլով:

Ննջարան

Ննջարանի դիզայնի լուծումը տրված է մուգ կաթնագույնով ու լրացված փիրուզագույն մետաքսե վարագույրներով: Պատերի սադափե հարդարանքի ու մուգ փայտից զուսպ դասական կահույքի համադրությունը հավասարակշռում է ֆյուժն ոճի մահճակալի թեթև կառուցվածքները: Հացենու նրբատախտակից պատրաստված այդ տարրերը գերազանց կերպով լրացնում են սենյակի հիմնական դասական կոնցեպցիան:

Մանկասենյակ

Դեռահասի ննջարանն իրենից ներկայացնում ընդվզող ու համարձակ ոգով ֆյուժն: Տեսողականորեն չմասնատելով սենյակի տարածությունը՝ կարելի է ստեղծել ներդաշնակ ինտերիեր՝ դասական գրասենյակի ու գերժամանակակից 3D պանելների համադրությամբ: Իսկ տիեզերական թեմաներով գորգը ստեղծում է տարածության անհատնելի խորության տպավորություն:

Լոգասենյակ

Լոգասենյակն իրենից ներկայացնում է դասական ոճային լուծումների ու թեթևամիտ մոտիվների փոխզիջումային համադրություն: Կանաչի խամրած երանգը հարմարավետության մթնոլորտ է ստեղծում: Իսպանական թեմաների դինամիկ երկրաչափության համադրումը սանտեխնիկայի դասական ձևերի ու կեսսոնային առաստաղների հետ կոչված են պահպանելու սենյակի միասնական ոճայնությունը:

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ