Դեկորատիվ սարդոստայն՝ սեփական ձեռքերով

dekorativ-sardostayn-3

Չնայած խանութներում առաջարկվող դեկորացիայի բազմազանությանը՝ շատերը նախընտրում են բնակարանը զարդարել ինքնուրույն պատրաստած դետալներով:

Բրդյա թելերից հյուսված այս դեկորատիվ սարդոստայնը պարզ ու հետաքրքիր կոմպոզիցիա է, որը կարելի է ամրացնել թե՛  պատին ու թե՛ պատուհանին:

Դեկորատիվ սարդոստայնի համար անհրաժեշտ է՝

  • հաստ թել (օրինակ՝ բրդյա),
  • մկրատ,
  • ներկարարական սկոտչ կամ այլ կպչուն ժապավեն:
  1. Պատրաստում ենք սարդոստայնի հիմքը

Սկզբում վերցնում ենք 3 կամ 4 թել ու դրանցով ձևավորում ենք սարդոստայնի հիմքը: Թելերը պետք է կենտրոնում հատվեն, իսկ ամրացնել կարելի է սկոտչով կամ մեխով: Ամեն մի թելը, կենտրոնում հատվելուց հետո, ամրացվում է արտաքին եզրին (այսպիսով երեք երկար թելից ստացվում է հիմքի վեց թել):

  1. Ձևավորում ենք դեկորատիվ սարդոստայնի օղակները

Հետո անհրաժեշտ է լինելու երկար թել՝ սարդոստայնի հանդիպակաց մասերը հյուսելու համար: Հանդիպակաց ու երկայնաձիգ թելերի հատման բոլոր հատվածներում պետք է ամուր հանգույց անել, որպեսզի թելերը չփախչեն:

  1. Կտրում ենք ավելորդ մասերը

Այսպես շարունակում ենք հյուսել մինչև սարդոստայնի վերջը: Վերջում կտրում ենք բոլոր ավելորդ թելերը: Սարդոստայնի օղակները կարելի է ձևավորել միմյանցից հեռու կամ մոտիկ՝ նայած, թե ինչպիսին ենք ուզում, որ լինի:

 dekorativ-sardostayn-2

  1. Պատրաստ է

Սարդոստայնի չափսը կախված է նրանից, թե որտեղ եք ամրացնելու: Հետաքրքիր տեսք են ունենում տարբեր չափսերի սարդոստայնները: Կարելի է օգտագործել նաև գույնզգույն թելեր. այդպիսի կոմպոզիցիան ավելի ինքնատիպ կլինի:

Եվ, իհարկե, վերջին վրձնահարվածը կլինի խաղալիք սարդը, որը կարելի է բարակ թելով ամրացնել սարդոստայնին:

dekorativ-sardostayn-4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ