Դեկորատիվ զամբյուղ բնական խոտերով ու մամուռով

dekorativ-zambyux

Եթե ուզում եք գարունը զգալ բնակարանում, ապա կարող եք ինտերիերը զարդարել բնական խոտով ու մամուռով լցված դեկորատիվ զամբյուղով: Այս կոմպոզիցիան պատրաստելու համար անհրաժեշտ է 5 օր, քանի որ այքան ժամանակ է պետք խոտի աճելու համար 🙂

Անհրաժեշտ նյութեր ու գործիքներ

  • սեզի կամ ոլոռնախոտի (райграс) սերմեր,
  • մետաղալարե զամբյուղ,
  • պոլիէթիլենային տոպրակ,
  • բնահող,
  • մամուռ

Պատրաստում ենք դեկորատիվ զամբյուղ

Մետաղալարե զամբյուղի մեջ դրեք պոլիէթիլենային տոպրակը մեջը բնահող լցրեք: Տոպրակի եզրերը կտրեք զամբյուղի եզրի մակարդակով: Հողը ծածկեք խոտի սերմերով, վրայից բարակ շերտով բնահող լցրեք:

dekorativ-zambyux

Պոլիէթիլենը մետաղյա զամբյուղի անցքերից կերևա, և հարկավոր է այն քողարկել մամուռի օգնությամբ: Սովորական զամբյուղի դեպքում մամուռը պարտադիր չէ: Հողը ցողացրիչով լավ խոնավացրեք:

dekorativ-zambyux

Սերմերը պետք չէ բաժակով ջրել, քանի որ ջուրը դրանք տարբեր կողմեր կտանի, և խոտը անհավասար կաճի:

Զամբյուղը վրայից ծածկեք թափանցիկ պլաստիկե տոպրակով, որպեսզի խոնավությունը պահպանվի: Զամբյուղը դրեք լուսավոր պատուհանագոգին: Հենց որ սերմերը ծլեն (մոտ 2 օրից), տոպրակը կարելի է վերցնել: Մի՛ մոռացեք ջրել ծիլերը: Սերմերը ցանելուց հինգ օր հետո զամբյուղում կհայտնվի կանաչ խոտի խիտ շերտ: Խոտերի ծայրերը կտրեք ու հավասարեցրեք բարձրությունը:
Խոտը կանոնավոր խուզեք, եթե շատ արագ է աճում:

dekorativ-zambyux

Խորհուրդ. որպեսզի մամուռը կանաչ մնա, ժամանակ առ ժամանակ վրան ջուր ցողեք:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ