Յուրօրինակ դեկորներ՝ հին սպասքից

հին սպասք 2

Վաղ թե ուշ բոլորիս տներում էլ հավաքվում է անպետք սպասք, որից ամեն կերպ փորձում ենք ազատվել։ Սակայն պետք չէ շտապել դեն նետել հին բաժակներն ու ափսեները։ Դրանցով կարելի է ստեղծել յուրօրինակ կոմպոզիցիաներ։
Եթե կան հին սպասքից մնացած մեկ կամ երկու օրինակներ, որոնք թանկ են ձեզ համար, բայց կիրառելի չեն, առաջարկում ենք դրանք օգտագործելու մի քանի եղանակ։
Սպասքը կարելի է կիրառել որպես ջահ, որոնք յուրահատկություն կհաղորդեն խոհանոցի և ճաշասենյակի ինտերիերին։ Սպասքն ու այլ պարագաները նույնպես կարող են ծառայել որպես դեկորներ։ Գործի դրեք երևակայությունն ու գլուխգործոցներ կստեղծեք։
հին սպասք 1
Հին սպասքը կարելի է օգտագործել որպես մոմակալներ, որոնք հիանալի զարդարանք կլինեն տոնական ինտերիեր ստեղծելու համար։
հին սպասք 3Տնային բույսերն ու թարմ ծաղիկներից պատրաստված ոչ մեծ ծաղկեփնջերը կարելի է տեղադրել հին սրճեփների մեջ։
հին սպասք 4
Միայն բաժակները չէ, որ կարելի է կիրառել ինտերիերում։ Գեղեցիկ լուծում են նաև պատառաքաղներից ու գդալներից պատրաստված կեռիկները։ Դրանք կարող են օգտագործվել սրբիչները կախելու և այլ նպատակներով։
հին սպասք 5
Ժամացույցը յուրաքանչյուր ինտերիերի պարտադիր աքսեսուարներից է։ Խոհանոցային հին սպասքից կարելի է ստեղծել յուրօրինակ ժամացույցներ կամ արդեն գոյություն ունեցող ժամացույցները վերափոխել։

հին սպասք 6
Չպետք է մոռանալ, որ ցանկության դեպքում ցանկացած իր կարելի է վերածել դեկորատիվ արվեստի գլուխգործոցի։ Եվ այս դեպքում հին սպասքը բացառություն չէ։ Ափսեներից պատրաստված պատի յուրահատուկ դեկորները, կոլաժներն ու դիզայներական փորձարարությունները արթնացնում են ստեղծագործական միտքն ու օգնում ինտերիերին հաղորդել յուրօրինակ փայլ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ