Դիզայն և երկրաչափություն

design-yev-yerkrachaputyun-8

Ժամանակակից բազմաթիվ ինտերիերներ աչքի են ընկնում բարդ ձևերով, որոնք տարածությունը դարձնում են ոչ ստանդարտ՝ հաղորդելով ռիթմ ու դինամիկա: Սակայն ֆեն-շույի որոշ մասնագետներ խորհուրդ չեն տալիս ինտերիերում օգտագործել բեկված ուղիղներ և սուր անկյուններ: Փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է այդպիսի դիզայն լուծումներն ընդգրկել ինտերիեր-նախագծերում 🙂

design-yev-yerkrachaputyun-1

Որոշ դիզայներներ, օրինակ, սիրում են մեկ տարածության մեջ համադրել մակատեսքը, գույներն ու տարբեր ձևեր ունեցող մակերևույթները: Ահա Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից ինտերիեր, որտեղ դիզայներներն օգտագործել են անկյունագծեր, իսկ ձևավորման մեջ՝ վեցանկյուններ:

design-yev-yerkrachaputyun-2

Օրինակ՝ սրահի տարածությունը տնտեսելու համար, դիզայներները խորհուրդ են տալիս օգտագործել իրերը պահելու համար նախատեսված լրացուցիչ տիրույթներ: Այդ նպատակով սուր անկյուններ ունեցող բարի կանգնակը կարող է դառնալ պատի դարակների տրամաբանական շարունակությունը:

design-yev-yerkrachaputyun-3

Անկյունագծերի և սուր անկյունների օգնությամբ սենյակին հնարավոր է դինամիկ տեսք հաղորդել:

design-yev-yerkrachaputyun-4

Այս մեթոդը թույլ է տալիս քողարկել սենյակի որոշ թերությունները՝ անհամաչափությունը կամ ցածր առաստաղները:

design-yev-yerkrachaputyun-5

Հասարակական նշանակության շինություններում ավելի հարմար են կլորացված անկյուններ կիրառել, որոնց հետ կարելի է համադրել նաև սուր անկյուններով ու բեկված ուղիղներով որոշ դետալներ: Նման դիզայնը ստեղծում է հետաքրքիր տրամադրություն ու գրաֆիկա է մտցնում ինտերիերի դիզայնի մեջ:

design-yev-yerkrachaputyun-6

Ինտերիերի դիզայնում արտասովոր ձևեր օգտագործելիս պետք չէ մոռանալ, որ դրանք կարող են տարածության դիզայնը ինչպես զարդարել, այնպես էլ՝ դարձնել անշուք: Այդ իսկ պատճառով, բարդ ձևեր ունեցող դիզայն ունենալու համար ավելի լավ է դիմել մասնագետների օգնությանը:

design-yev-yerkrachaputyun-7

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ