Դիզայն մտքեր դպրոցականի սենյակը հետաքրքիր ձևավորելու համար

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-12

Interier.am-ը ներկայացնում է մի քանի դիզայն մտքեր, որոնց միջոցով կարելի է առանց էական ծախսերի հնարավորինս հարմարավետ ձևավորել դպրոցական երեխաների սենյակը:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-1

Եթե կարևորում եք դպրոցականի սեղանի բարձրությունն ու թեքությունը, ընտրե՛ք նեցուկների վրա կառուցված սեղան, որը հարմար է հատկապես շատ գրող կամ նկարող երեխաների համար: Նեցուկ-ոտքերը հնարավոր է լրացնել դարակներով, որոնցում կարելի է տեղավորել տուփերը:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-2

Դարակներով ու շարժական զամբյուղներով նեցուկները նույնպես գործնական լուծում են: Այդպիսի շինվածքներ տեղադրելիս հիշեք, որ աշխատանքային սեղանի բարձրությունը պետք է լինի մոտ 73-75 սմ, հետևաբար, նեցուկի բարձրությունը՝ 70 սմ:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-13

Նստարանին միացած գրասեղան: Սա ոչ միայն գեղագիտական, այլև պրակտիկ նշանակություն ունի. նստարանը գրասեղանի համար որպես նեցուկ է ծառայում: Որպես երկրորդ նեցուկ կարելի է օգտագործել արկղերով պատվանդանը՝ դնելով այն սեղանի տակ մեջտեղի հատվածում կամ մյուս ծայրում:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-3

Կախովի սեղան՝ առանց ոտքերի. սենյակն առավել ընդարձակ տեսք կունենա: Կարելի է ավելացնել նաև կախովի դարակներ:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-4

Մեծ սեղան և մի քանի շարժական պատվանդաններ: Եթե դպրոցականը շատ է պարապելու, տեղադրեք հարմարավետ երկար սեղանածածկ, իսկ անվավոր պատվանդաններն օգտագործեք դպրոցական պարագաների ու գրենական պիտույքների համար:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-5

Դպրոցականի սենյակի ձևավորման դիզայն մտքեր փոքր սենյակների համար

Մահճակալի հետ միացած սեղանը հարմար է փոքր բնակարանների համար:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-6

Ավելորդ տարածություն չզբաղեցնող անկյունային սեղանը հարմար է այն դեպքում, երբ երեխան սեղանն օգտագործում է ոչ միայն պարապելու, այլև սիրած զբաղմունքի համար և առավել մեծ տարածություն է հարկավոր: Այսպիսի սեղանի ամենալավ տեղը պատուհանի մոտ է, որպեսզի լույսն ընկնի ուղիղ անկյամբ և ճիշտ կողմից:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-7

Դպրոցական պարագաների համար նախատեսված ոչ մեծ միավորներն ավելի հարմար են, քան խոշոր պատվանդանները, քանի որ դրանցում ավելի հեշտ կարելի է գտնել անհրաժեշտ իրը:

Սեղան և դարակաշարքեր: Դարակաշարքերը դպրոցական կահ-կարասու անբաժանելի մասն են և ցանկալի է, որ դրանք ներդաշնակեն սեղանին: Սովորաբար դարակաշարքերը բավական տարողունակ են լինում և դրանցում հնարավոր է լինում տեղադրել գրքեր, խաղալիքներ, գրենական պարագաներ և այլն:

Աշխատանքային տարածք պատուհանի մոտ: Բավական հաջող լուծում է դպրոցականի սենյակի համար: Կողքերում դրված են դարակները, իսկ ներքևում՝ արկղերը: Ընտրեք հռոմեական կամ ճապոնական վարագույրներ, որպեսզի աշխատանքային տարածքը առավելագույնս լուսավոր ստացվի:

Մահճակալ-ձեղնահարկ՝ ևս մեկ տարածված տարբերակ փոքր սենյակների համար: Ներքևում աշխատանքային տարածքն է, վերևում՝ քնելու տարածքը: Այս շինվածքը հարմար է նաև այն դեպքում, երբ սենյակը երկու դպրոցականի համար է:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-9

Ավելի շատ ազատ տարածություն: Նույնիսկ շատ նեղվածքի դեպքում կարելի է ընտրել կահույքի լավագույն զուգադրություն՝ հենց Ձեր երեխայի համար: Կարելի է աշխատանքային տարածքն ու քնելու հատվածը առանձնացնել կամոդով, որը միաժամանակ նեցուկ կլինի սեղանածածկի համար:

Շարժական շինվածքները շատ հարմար են, եթե սենյակում կան երկու տարբեր տարիքի երեխաներ՝ մեկին հարկավոր է լիարժեք սեղան, իսկ մյուսին պետք է ընդամենը մի փոքր տեղ՝ զբաղվելու համար:

design-media-dprocakani-senyak@-dzevavorelu-hamar-10

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ